ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվրոպայի խորհուրդն անցկացրեց ազատությունից զրկելու հետ կապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ դասընթացների շարք

Եվրոպայի խորհուրդն անցկացրեց ազատությունից զրկելու հետ կապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ դասընթացների շարք
27.02.2014 | 17:56

Ըստ coe.am կայքի՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում 2014 թ. փետրվարի 24-27-ին անցկացվեցին երկօրյա դասընթացներ՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ: Դասընթացները, որոնց մասնակցեցին մոտ 70 դատավորներ, դատախազներ, փաստաբաններ և այլ մասնագետներ, վարում էին պրոբացիայի ոլորտում նշանակալի փորձառություն ունեցող միջազգային և տեղական փորձագետներ:

Բացման խոսքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ պրն Արամ Օրբելյանն ընդգծեց այս ծրագրի շրջանակներում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող գործողությունների կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հարցում ՀՀ կառավարության ստանձնած հանձնառությունը:

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ