ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գնահատականը համարժեք է

Գնահատականը համարժեք է
22.01.2014 | 17:23

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած ՀՀ նախագահի և ՏԻՄ ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին:

Ըստ այդ զեկույցի՝ ոստիկանությունում պահվող անձանց նկատմամբ շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը, հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում առկա է բազմակարծության պակաս, և տարվա ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնության և ոտնձգության մի քանի միջադեպեր են պատահել: Զեկույցում կան անդրադարձներ, որոնք վերաբերում են հավաքների ազատությունը խոչընդոտելուն և ակտիվիստների վրա կատարված հարձակումներին: Անդրադարձ կա նաև Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ակցիային ու դրա հետևանքով նրանց կալանավորման փաստին, բանակում չարաշահումների փաստերին, ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառված խոշտանգումներին, ինչպես նաև այլ ոլորտներում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը irates.am-ի հետ զրույցում համարժեք համարեց զեկույցում հնչեցրած գնահատականները:

«Զեկույցում առանձնացրել են մարդու իրավունքների՝ առավել ակնհայտ խախտումները, որոնք ավելի համակարգված և շարունակական բնույթի են»,- մեր զրույցում նշեց իրավապաշտպանը: Ըստ մեր զրուցակցի՝ զեկույցում մանրամասն անդրադարձը Հայաստանի ընտրություններին, հավաքների, խոսքի ազատությանը ցույց է տալիս, որ մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ