ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարիա Ալյոխինան հրաժարվո՞ւմ է համաներումից

Մարիա Ալյոխինան հրաժարվո՞ւմ է համաներումից
12.12.2013 | 14:17

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից, դատապարտյալ Մարիա Ալյոխինան հրաժարվել է ՌԴ Սահմանադրության 20-ամյակի առթիվ համաներումից: Այդ մասին հաղորդել է խմբի մեկ այլ մասնակցի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսինը՝ Պյոտր Վերզիլովը:

«Մաշա Ալյոխինան հարցրել է հեռախոսային խոսակցության մեջ. իսկ կարելի՞ է հրաժարվել համաներումից, ես բանտում շատ գործեր ունեմ»,- ասել է Վերզիլովը: Նրա խոսքերով՝ Ալյոխինայիին հուզում է, որ իրեն համաներման պատճառով կարող են ժամկետից շուտ ազատել, և ինքը չի հասցնի ճամբարում ավարտել արտադրական հարաբերությունների մասին վերլուծությունը: Գործող հրամանով՝ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան Սահմանադրության հոբելյանի առթիվ մտնում են համաներման ցուցակ: Համաներումը Պետդումայի կողմից կընդունվի մինչև տարեվերջ և կիրականացվի ստորագրման պահից վեց ամսվա ընթացքում:
ՌԴ Գերագույն դատարանն այս օրերին վերսկսել է հսկողությունը «Pussy Riot» խմբի անդամների գանգատների վրա՝ համարելով, որ այնտեղ կան բաց թողնված սխալներ և կարող են լինել մեղմացուցիչ հանգամանքներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ