ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական հայացքների համար հոգեբուժարան ուղարկելը դառնում է նախադեպ

Քաղաքական հայացքների համար հոգեբուժարան ուղարկելը դառնում է նախադեպ
29.11.2013 | 12:56

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իրականացրած ակցիայից հետո կալանավորված, այնուհետև՝ հոգեբուժարան տեղափոխված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը նորմալ է, չունի ոչ մի բողոք: Ըստ փաստաբանի՝ Շանթ Հարությունյանը զայրացած է միայն այն փաստից, թե ինչու ինքը պետք է հայտնվեր հոգեբուժարանում, երբ առկա է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ ինքը երբևէ չի տառապել հոգեկան հիվանդությամբ:

Շանթ Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասով՝ իբր նա բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Շանթ Հարությունյանն, ըստ փաստաբանի, այդ մեղադրանքը չի ընդունել, որևէ ցուցմունք այդ առթիվ չի տվել: Նրան մեղադրում են ոստիկանության աշխատակից Էդգար Ալեքսանյանի մարմնի տարբեր մասերին փայտով հարվածներ հասցնելու համար: Մինչդեռ, հենց Ազատության հրապարակում, երբ նա հայտարարել էր երթ կազմակերպելու մասին, եղել են սադրիչներ:

«Նա ի սկզբանե տեղեկացրել էր, որ խնդրում են որևէ մեկին չսադրել, քանի որ խաղաղ երթ են անում: Եթե կլինեն սադրանքներ, ապա կլինի նաև համարժեք պատասխան: Նա ասում էր՝ ես գիտեմ, թե իշխանություններն ինչի են ընդունակ: Ես գիտեի Մարտի 1, տասը զոհեր, դրա համար էլ վերցրեցի այդ փայտերը»,- ասաց փաստաբանը: Ինեսա Պետրոսյանը հիշեցրեց, որ Շանթը միայն իր վրա հարձակվելու դեպքում է պատրաստ եղել պատասխան տալու: Նա ասել էր նաև, որ իրենք մտադիր են եղել իրականացնելու իրենց սահմանադրական իրավունքը, և չպետք է իրեն ու իր ընկերներին խառնեն մյուս ընդդիմադիրների հետ, քանի որ իրենք ունեցել են հստակ նպատակ: Ինեսա Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց նկարահանված կադրերի վրա, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են երթից առաջ սադրանք կազմակերպում Շանթի ու նրա ընկերների նկատմամբ: Մինչդեռ, երթից առաջ Շանթը դիմել է Ոստիկանությանը՝ պահանջելով չկազմակերպել սադրանքներ:

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չկա իրավական որոշակիություն, թե ինչու են իր պաշտպանյալին տեղափոխել հոգեբուժարան: Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը բողոքարկել է դատարանի այդ որոշումը:

«Եթե մենք ունենք եզրակացություն, որ անձը չի տառապել կամ տառապում հոգեկան հիվանդությամբ, իր նկատմամբ սանկցիա են կիրառում, հետո էլ որոշում, որ տանեն հոգեբուժարան, դա զուրկ է իրավական որոշակիությունից: Դա կարող է դառնալ նախադեպ, որ ցանկացած անձի կարող են հարկադրաբար տեղափոխել հոգեբուժարան` քաղաքական հայացքների համար»,-հայտարարեց Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ Շանթ Հարությունյանը չի վստահում իշխանություններին, այդ պատճառով էլ հրաժարվել է բողոքարկել նրանց գործողությունները: Շանթ Հարությունյանին այս պահի դրությամբ արգելել են տեսակցությունները, նա հնարավորություն ունի հանդիպելու միայն իր փաստաբանի հետ:

Շանթ Հարությունյանը նաև մտավախություններ ունի, որ իր հետ կալանավորված անձանց մեջ կարող են լինել նաև սադրիչներ, քանի որ նա բոլորին չի ճանաչում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ