ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շանթ Հարությունյանին կրկին ծեծե՞լ են

Շանթ Հարությունյանին կրկին ծեծե՞լ են
15.11.2013 | 14:04

Շանթ Հարությունյանին այցելելուց հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանապետը անձամբ ծեծել է Շանթին, ինչի մասին պատմել է վերջինս: Երեկ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, իսկ նախօրեին հայտարարություն էր տարածել Շանթի որդին`14-ամյա Շահեն Հարությունյանը, ով հոր հետ տեսակցություն էր պահանջում: Կարող ենք ենթադրել, որ այս արգելքների ու Նիկոլ Փաշինյանի հայտարարության միջև ուղիղ կապ կա: Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ոստիկանությունը հերքեց այն` բացառելով Վլադիմիր Գասպարյանի կողմից նման վարքագծի հավանականությունը: Ինքը` Գասպարյանը, նույնիսկ ասաց, որ եթե ինքը ծեծեր Շանթ Հարությունյանին, ապա վերջինից բան չէր մնա: Հիմա` անկհայտ է, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը լիովին մեկուսացված է արտաքին աշխարհից: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ոստիկանությունը թաքցնելու բան ունի: Հակառակ պարագայում նման արգելքը, որը կիրառվում է նույնիսկ Շանթի հարազատ որդու նկատմամբ, անհասկանալի է: Իհարկե, ոստիկանության ոչ բոլոր գործողություններն են մինչ այժմ տրամաբանական և օրենքի շրջանակներում եղել, սակայն այս դեպքում ոստիկանության պահվածքը առավել քան կասկածելի է: Իսկ հավանական պատճառը կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Շանթը կրկին ծեծի է ենթարկվել ոստիկանապետի անունը հոլովելու համարձակությունն ունենալու համար: Եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա ծեծի հետքերի վերանալու համար ժամանակ է անհրաժեշտ: Նման դեպքերում ժամանակը ուղիղ համեմատական է ծեծի հետևանքով ստացած վնասվածքների ապաքինման ժամանակին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ