ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌԴ Միգրացիոն ծառայություն. «Աշխատատեղերով առաջին հերթին պետք է ապահովել ռուսներին, ոչ թե միգրանտներին»

ՌԴ Միգրացիոն ծառայություն. «Աշխատատեղերով առաջին հերթին պետք է ապահովել ռուսներին, ոչ թե միգրանտներին»
17.07.2013 | 11:51

Օրենսդրությունում նման փոփոխություն առաջարկում է ՌԴ Միգրացիոն ծառայությունը: «Առաջնահերթ Ռուսաստանի բնակիչներին պետք է աշխատանքով ապահովել, ոչ թե միգրանտներին»,-երեկ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Պետք է օգտագործել տեղի աշխատուժը, անհրաժեշտ է, որ օրենսդրությունը պաշտպանի ռուս աշխատողի շահերը, և պետք է թույլատրել օտարերկրացուն միայն մրցել թափուր աշխատատեղի համար: Այս որոշումը պետք է գործի դնել երկու ամսից»,-ասել է նա:

Ըստ Ռոմոդանովսկու, հնարավոր է հաստատել նման կարգուկանոն: Առաջին`թափուր աշխատատեղը զբաղեցնելու իրավունք ունեն տարածաշրջանի բնակիչները, երկրորդ`Ռուսաստանի քաղաքացանիները, և միայն դրանից հետո գործատուն կարող է միգրանտ վարձել:

Այնուհետև, Դաշնային միգրացիոն ծառայությունը առաջարկում է միգրանտներին տարբեր կերպ վերաբերվել. «կիրթ, բարձր որակավորում ունեցող միգրանտներին պետք է խրախուսել մնալ մեզ հետ երկար ժամանակ: Հմուտ օտարերկրյա աշխատողները, ըստ ծառայության համաձայնության, կարող են ստանալ ժամանակավոր բնակության թույլտվություն Ռուսաստանում`միանգամից երկու տարով, բարձր որակավորում ունեցողները` երեք»:

Միգրանտների կատարած անօրինական աշխատանքների համար բարձր տուգանքներ սահամանելու գաղափարը միգրացիոն ծառայության ղեկավարը «անիմաստ և անիրական» է համարել, նշելով, որ վերջիններս, ի վերջո, գալիս են այստեղ աշխատելու և, որպես կանոն, անվճարունակ են: Ըստ նրա, պետք է օպտիմալ պատիժ սահմանել այն գործատուների համար, ովքեր ապօրինաբար օգտագործում են օտարերկրացիների աշխատուժը:
«Հենց այդ աշխատուժը գործատուներին պատժելու ամենարդյունավետ միջոցն է: Ընդհամենը չթույլատրել օրինախախտ միգրանտների մուտքը Ռուսաստան»,-ասել է նա:

Ռոմոդանովսկին հավելել է, որ տարվա սկզբից արգելվել է շուրջ 125 հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան: «Նրանք չեն կարող մտնել Ռուսասատան երեք տարի ժամկետով: Այժմ օրենսդրությամբ նախատեսված է այդ ժամկետը երկարաձգել մինչև 10 տարի»:

ՌԴ Միգրացիոն ծառայության տվյալներով 2013 թ Ռուսաստանն իր տարածքում ընդունել է ուղիղ 10 մլն միգրանտ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ