ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի շղթայով շղթայվածները

Մի շղթայով շղթայվածները
03.07.2013 | 17:12

Ընդդիմության պասիվության պայմաններում առերևույթ սրվել են ներիշխանական հակասությունները: Վերահսկիչ-պալատ-Ազգային ժողով-Գլխավոր դատախազություն: Աղվան Հովսեփյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության հիման վրա կարող են քրեական գործեր հարուցվել: Անցյալ շաբաթ օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հասկացրել էր, չէ՞, թե ինչ պետք է անի ՎՊ-ի հաշվետվության հետ, դե, գլխավոր դատախազն էլ, երևում է, հասկացել է:
ԶԼՄ-ներն էլ ԱԺ նախագահին են հիշեցնում ամիսներ առաջ պետբյուջեի հաշվին նրա կատարած գնումները, Երևանի կենտրոնում գտնվող նրան պատկանող «National» հյուրանոցը, որտեղ նա վարձակալությամբ տրամադրել է գրասենյակներ: Իշխան Զաքարյանին էլ ԱԺ-ում «հիշեցրին» իր առանձնատունը: Միգուցե ՎՊ-ի նախագահի առանձնատունն այսօր այն թեման չէ, որ այդքան ուշադրության արժանանա և շեղի բոլորի ուշադրությունը նրա ներկայացրած հաշվետվությունից, Հովիկ Աբրահամյանից, որը Աժ-ում վերջերս ջանում էր տպավորություն գործել, թե ինքը պակաս մտահոգված չէ կոռուպցիոն երևույթներով:
Մնաց Սյունիքի նախկին մարզպետի հարցը: Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված ԼՂՀ հրամանատար Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակին, որն ակնհայտ բռնության էր ենթարկվել, և որի կյանքը բժշկական միջամտությամբ հաջողվեց փրկել, դեռ տատանվում են՝ գործում ներգրավել որպես տուժո՞ղ, թե՞ որպես մեղադրյալ:
Դեռ կասկածում են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ