ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարզպետարանների կողմից կատարված խախտումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Մարզպետարանների կողմից կատարված խախտումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
24.06.2013 | 16:39

Մի շարք մարզերում վառելանյութի ու պարարտանյութի ծրագրում կատարված խախտումների կապակցությամբ հունիսի 21-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «խոշոր չափերով յուրացնելը» և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաև նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 3843

Մեկնաբանություններ