ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կարծում ենք` վճռաբեկում լուրջ մարդիկ են նստած»

«Կարծում ենք` վճռաբեկում լուրջ մարդիկ են նստած»
30.05.2013 | 16:56

Արդեն հայտնի է, որ փաստաբանները, որպես բողոքի նշան ընդդեմ վճռաբեկ դատարանի կամայականությունների, որոշել են երկու օր՝ հունիսի 11-ին և 12-ին հայտարարել գործադուլ: Փաստաբաններին զայրացրել է այն հանգամանքը, որ բազմաթիվ բողոքներ, որոնք ուղարկվում են Վճռաբեկ դատարան, ոչ միայն չեն ընդունվում, այլև դատարանը չի պատճառաբանում, թե ինչու տվյալ բողոքը չընդունվեց վարույթ:

Ի՞նչ են անելու փաստաբանները, եթե այս անգամ ևս, ինչպես նախորդ տարվա գործադուլից հետո, չհասնեն իրենց նպատակին: Փորձեցինք հարցն ուղղել մի քանի փաստաբանների: Պարզվեց, սակայն, որ նրանց գտնելը լուրջ խնդիր է: Փաստաբաններ Արա Զոհրաբյանի, Լուսինե Սահակյանի, Հարություն Բաղդասարյանի հեռախոսահամարները այդպես էլ չպատասխանեցին, Սեդա Սաֆարյանը և Տիգրան Աթանեսյանը զբաղված էին և չկարողացան պատասխանել մեր հարցերին:
Փաստաբաններ Վահե Հովսեփյանը, Ինեսա Պետրոսյանն ու Նազելի Վարդանյանն էլ տեղեկացրին, որ գործադուլի մասին ծանուցումը ստացել են էլեկտրոնային փոստով և ավելին ասել չեն կարող: Վահե Հովսեփյանը կարծիք հայտնեց միայն, որ երկու օրը քիչ է, գոնե մի յոթ օր պետք է տևի գործադուլը:
Երբ հաջողվեց կապ հաստատել գործադուլը նախաձեռնող փաստաբաններից Հայկ Ալումյանի հետ, վերջինս, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրենց նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել խնդրի վրա:
Իսկ ի՞նչ են պատրաստվում անել, եթե այդ երկօրյա ակցիայով փաստաբանները չհասնեն իրենց նպատակին:
«Մենք կարծում ենք, որ վճռաբեկ դատարանում լուրջ մարդիկ են նստած, և հուսով ենք, որ մեր ակցիան կնպաստի խնդրի լուծմանը»,- արձագանքեց Հայկ Ալումյանը, առայժմ չմանրամասնելով, թե ինչ քայլեր են պատրաստվում անել հակառակ դեպքում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ