ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զոհաբերվեց կամակատարը

Զոհաբերվեց կամակատարը
07.05.2013 | 17:40

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնակությունից հետո իրավապահ համակարգում հաջորդ աղմկահարույց պաշտոնանկությունը Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունն էր: Նրա փոխարեն ՀՔԾ նոր ղեկավար է նշանակվել Վահրամ Շահինյանը: ՀՔԾ ղեկավարի պաշտոնանկությունն այդքան ուշադրության չէր արժանանա ԶԼՄ-ներում, եթե տարիներ շարունակ նա չզբաղվեր Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների և դրանց հետևանքով կալանավորված ընդդիմադիր ակտիվիստների քննության գործերով: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ նախկին պետին բնութագրել է որպես «կամակատար»:
irates.am-ը իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե ինչի հետևանք էր Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը:
Արթուր Սաքունցը նշեց, որ այդ պաշտոնանկությունը առնչվում էր զինծառայող Հայկ Հարությունյանի քրեական գործով ոչ պատշաճ քննություն անցկացնելուն: Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունն այդ մասին չէր տարածել տեղեկատվություն: Իսկ զինծառայողը կախվել էր քրեակատարողական հիմնարկում:
Արթուր Սաքունցը մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պլանավորել և իրականացրել են Մարտի 1-ի հանցագործությունները, դրանց չբացահայտվելու դեպքում ունեն երկու տարբերակ՝ կա՛մ պետք է մեկը մյուսի գլուխն ուտի, կա՛մ փոխադարձ համագործակցության ճանապարհով շարունակեն կատարվածը կոծկել: Իսկ այդ ամենն իր ազդեցությունը կունենա քաղաքական իրադարձությունների վրա: Իրավապաշտպանը կարծիք հայտնեց նաև, որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը խոսում է ներիշխանական խմբավորումներում ի հայտ եկած ճեղքերի մասին:
Նա չբացառեց, որ կարող է պաշտոնանկ արվել նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ