-
21.01.2014|
11:24
Վերջին շրջանում շրջանառվում են խոսակցություններ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ն ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը մտադիր է ժամկետից շուտ թողնել իր պաշտոնը: Հասկանալի է, որ այդ պաշտոնի հավակնորդների համար լինելու է դաժան մրցակցություն:
-
21.01.2014|
01:54
Ուկրաինայում զանգվածային ձերբակալություններ են՝ հավաքում են «Батькивщины»-ի ակտիվիստներին՝ հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբիյը:
-
18.01.2014|
11:30
Թուրքիայի գլխավոր դատախազն ու նրա հինգ տեղակալներն ազատվել են աշխատանքից: Արդարադատության նախարարության դատախազների և դատավորների բարձրագույն խորհուրդը տեղեկացրել է, որ համակարգից ազատվել կամ ավելի ցածր պաշտոնների են տեղափոխվել 20 աշխատակից:
-
17.01.2014|
16:32
2013թ. ապրիլի 2-ին, Պռոշյան համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո կալանավորվեց Արայիկ Պետրոսյանը: Արայիկ Պետրոսյանի մերձավորները պայքարում էին և փորձում ապացուցել, որ նա մեղավոր չէ, կապ չունի գյուղապետի սպանության հետ: Ամանորից առաջ, դեկտեմբերի վերջին օրերին, քննչական մարմինը փոխեց Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:
-
17.01.2014|
00:16
Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս irates.am-ի հետ զրույցում հերքեց։ Այս առնչությամբ Գյումրու մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում։ Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է։
-
16.01.2014|
13:21
Ոստիկանության ցանկացած հավաստիացում, թե համակարգը դրականորեն փոխվել է, անարժեք է, քանի դեռ երկրում հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքն ընտրողական է: Հերթական վառ օրինակը Արաբկիրի քննչական բաժնի` անցյալ տարի դեկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած միջադեպի առիթով ընթացող քննությունն է:
-
16.01.2014|
11:30
Անցյալ տարի, հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (մականունը՝ Լիսկա) առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպը խլեց Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի կյանքը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը վիրավորվեց: Քանի որ այս գործը հասարակական հնչեղություն ստացավ, միջադեպից հետո մարզպետի պաշտոնից ազատվեց Սուրեն Խաչատրյանը, իսկ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը կալանավորվեցին՝ որպես գործում ներգրավված մեղադրյալներ:
-
15.01.2014|
18:39
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է «Բանդայի գործով» դատական նիստը, որը վարել է նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանը: Ամբաստանյալները ներկայացրել են իրենց կենսագրական տվյալները:
-
14.01.2014|
11:36
irates.am-ին հայտնի դարձավ, որ վերացվել է Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների՝ հարազատներին տեսակցելու հնարավորության վրա դրված արգելքը: Այս մասին մեզ տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
-
13.01.2014|
15:13
Հունվարի 10-ին, ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի, նրա տասնչորս ընկերների և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպված ակցիան ավելի ուշ սոցցանցերում դարձավ քննարկումների առարկա: Եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ այսուհետև նման ակցիաների չեն մասնակցելու, որովհետև այն հերթական անգամ ծառայեցվում է ոչ թե բուն նպատակին, այլ՝ ինչ-որ մարդկանց ամբիցիաներին: