-
16.05.2024|
00:01
Փրկե՜ց Նա աղքատին հզորի նենգ ձեռքից, փրկե՜ց Նա աղքատին և տնանկի՜ն փրկեց՝ հափշտակելու ելած բոլո՛ր զորեղներից:
-
15.05.2024|
19:09
Հայ ժողովրդի հոգևոր հայրենիքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Միայն այս հայրենիքի վրա կարող ենք հոգևորապես աճել և զարգանալ: Մեր անցյալն ուրանալ չենք կարող, եթե իհարկե տգիտության ու միակողմանի հասկացողության թանձր մառախուղը չի նստել մեր հոգու վրա:
Գարեգին վրդ. Հովսեփյան
(1907 թ.)
-
15.05.2024|
00:01
Ոսկորնե՜րն իմ բոլոր պիտի ասեն Նրան՝ Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, ո՞վ կա՝ նմանվի Քեզ: Փրկե՜ց Նա աղքատին հզորի նենգ ձեռքից:
-
14.05.2024|
00:01
Նրա՛նց վրա պիտի հասնեն որոգայթներ, որ չէի՛ն էլ կարծում, թե այդպիսիք էլ կան, ինչ լարեցին իմ դեմ՝ ո՛տքն իրենց պիտ բռնի:
-
13.05.2024|
00:01
Լինեն պիտի, ինչպես փոշին հողմի՛ առաջ, և հրեշտակը Տիրոջ պիտի նրանց նեղի՛:
-
12.05.2024|
00:01
Պիտ ամոթի՛ մեջ ընկնեն և ամաչե՛ն նրանք, ովքեր փնտրում էին, որ կորցնե՛ն հոգիս:
-
11.05.2024|
00:01
Անօրեններն ամեն պիտի ընկնե՛ն- գնա՛ն, մերժվելով պիտի հավե՛րժ ոտքի չելնեն:
-
10.05.2024|
20:18
Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին:
Այսինքն՝ դու, որ մարդ ես և բազում դատապարտության արժանի, դու ո՞վ ես, օրենսդիրների՞ց ես, թե՞ դատավորներից, փրկողների՞ց, թե՞ կորստյան մատնողներից:
-
-
09.05.2024|
20:17
Քրիստոս Իր հրաշափառ հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով Աստծո արքայության մասին: