ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայը երևի միշտ էլ հավերժության մասին է մտածել

Հայը երևի միշտ էլ հավերժության մասին է մտածել
29.05.2024 | 12:05

Քարե այս դագաղը 35 հազարամյակի պատմություն ունի. Խորհրդային Հայաստանի հնագետների կողմից այն հայտնաբերվել ու Սիսիանի Քարադարան է բերվել Իշխանասարի փեշերին փռված Իշխանասար՝ ժամանակին մեծ գյուղաքաղաքի «Սյունի բերդ» գերեզմանատնից, որտեղ ապրել են հնաբնակ հայերը:

Այն լցված է եղել մարդկային մարմնի փոշով. հող էիր՝ հող դարձար:

Հնագետները պնդում էին, որ այսպիսի «ճոխ» դագաղում, որը երկար ժամանակ պահպանում է հանգուցյալի մարմինը, կարող էր պառկել միայն գյուղի իշխանը, իսկ մյուսներին երևի վիճակված էր գոհանալ փայտե դագաղով:

Գիտական կարծիք կա, որ այն ունեցել է նաև քարե կափարիչ, ինչն այդպես էլ չի գտնվել. ժամանակների անողոք անիվը կուլ էր տվել այն:

Շեքսպիրյան Համլետի պես կողքը կանգնել, բարձրաձայն մտորում եմ՝ օ, Հորացիո, տեսնես ու՞մ գլուխն է ննջել այս քարե բարձին. էլի մեծ բախտ է, որ դագաղդ գոնե հավերժում է:

Հայը երևի միշտ էլ հավերժության մասին է մտածել:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 8255

Մեկնաբանություններ