Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վեհափառը և Մայր Էջմիածինը վտանգված են

Վեհափառը և Մայր Էջմիածինը վտանգված են
31.01.2024 | 20:35

Սուրբ Էջմիածնի Աթոռը վաղուց հանգիստ չի տալիս հայոց թշնամիներին: Հանգիստ չի տալիս այն պահից, երբ Հայոց Ազգը դարձի եկավ և հավատարիմ մնաց Հայկյան ուխտին, Նոյ նահապետին և Աստծո կողմից ուղարկված բոլոր մարգարեներին:

Դարձի գալով հայ ազգն իր երկրում հաստատեց Քրիստոսի իշխանությունը բոլոր հարթություններում. պետականաշինության, օրենքների,

հանրության, ընտանիքի և անհատի զարգացման գործում:

Մայր Աթոռը հիմնել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և այն ամրապնդվել է Սուրբ առաքյալների, հայտնի ու անհայտ Սրբերի շնորհիվ, նրանց անձնազոհությամբ ու հերոսություններով:

Քրիստոսի եկեղեցին գործում է Հայոց երկրում, և նրա գոյությունն ուղեկցվում է բազմապիսի հրաշքներով ու տեսիլքներով, այն ամեն շնորհներով, որոնք տվել է Աստված:

Այսօր Սուրբ Էջմիածինը թիրախավորված է տարբեր կողմերից. տարբեր տեսակի կազմակերպություններից, աղանդներից,

ամբարիշտների մի մեծ բանակի կողմից, որոնց շատ հեշտ օգտագործում է արուսյակն իր սև գործում:

Սա թող լավ գիտակցեն նրանք, ովքեր չեն ամաչում մոմ վաճառելու համար, կամ որևէ ամբարիշտ քահանայի համար քար շպրտել եկեղեցու վրա:

Պատճառները շատ կարող են լինել, սակայն ամենակարևոր պատճառը հայ ազգի հոգևոր և բարոյական ցածր մակարդակն է, այն ապրելակերպը, որն ունի հայ մարդն այսօր, այն հանրությունը, որտեղից ծնվում են քահանաներ, եպիսկոպոսներ և կաթողիկոսներ:

Հայի պարտքն է պահապան լինել Սուրբ Էջմիածնին և այն ժառանգությանը, որը տվել է Աստված՝ անկախ ներքին շատ անհանգստացնող հարցերից, պահապանը լինել Միածնի կողմից հաստատված Գահին և այն ամենին, ինչը Սուրբ է:

Աղոթքներով`

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 8107

Մեկնաբանություններ