ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Խոսքը և մենք

Խոսքը և մենք
07.01.2024 | 13:17

(սկիզբը` այստեղ)

Մարդու կյանքում խոսքը միշտ կարևոր դեր է ունեցել։ Մարդը կարողացավ բանավոր և գրավոր խոսքի միջոցով գիտելիք հաղորդել մյուս մարդուն, փոխանցել հաջորդ սերունդներին իր կենսափորձը և դուրս գալով քարանձավից հասնել լուսին։

Չլիներ խոսքը, չէր լինի քաղաքակրթությունը։

Ըստ Աստվածաշնչի ի սկզբանե Բանն էր։ Բանն Աստծո մոտ էր և Բանն աստված էր։

Այս տողերը մեկնաբանող հոգևոր հայրերը համոզված են, որ բանը հենց Աստծո խոսքն է և Աստված բառը նշանակում է ասված։ Ասաց՝ եղիցի լույս և եղավ լույս։ Այսինքն խոսքն ասվեց և դարձավ իրականություն։

Աստծո խոսքը մեզ է հասել բազում խմբագրումներով և մեկնաբանություններով։ Աստվածաշունչը մինչև մեսրոպատառ հայերենով թարգմանվելը եղել է արամերեն, եբրայերեն, ասորերեն և հունարեն։ Այս տեքստերը մի քանի լեզվամտածողության միջով անցնելով նոր իմաստներ են ստացել ու նաև շեղումներ ունեցել բնագրից։

Հենց միայն «ի սկզբանե բանն էր» տողը տարբեր լեզուներում տարբեր մեկնաբանումներ ունի։ Հայերենում բանը մի քանի իմաստ ունի և ըստ հոգևոր հայրերի տվյալ դեպքում դա խոսքն է։

Հարկ եմ համարում հայտնել այս առիթով իմ միամիտ կարծիքը, որ համաձայն չեմ բանը որպես խոսք և Աստվածը որպես ասված մեկնաբանելուն։

Բանը այս համատեքստում կարգ է՝ համակարգը, իսկ Աստվածը աստ տվածն է, որտեղ աստ տիեզերք է նշանակում։ Այսինքն բանն աստծո մոտ էր և բանն Աստված էր, նշանակում է սկզբից համակարգն էր, այն տիեզերքում էր և արդեն տրված էր։

Խոսքով կարելի է ներկայացնել իրականությունը, բացատրել այն, բայց հնարավոր է նաև նենգափոխել ու ստեղծել զուգահեռ՝ վերացարկված իրականություն, այն ինչ շարունակ արել են քարոզիչները և քաղգործիչները, իսկ հիմա շատերս սոցցանցերում։

Դրախտի և դժոխքի մոդելը աշխատում է նաև քաղաքականության մեջ, միայն դրախտի փոխարեն ասվում է առաջադիմություն, իսկ դժոխքի փոխարեն հետադիմություն։

Ինֆորմացիայի առատ հոսքը ստիպում է ինձ եզրակացնել, որ մոտ ապագայում խոսքը ոչ մի արժեք չի ունենալու, քանզի ամրագրվում է այն միայն դրամով։

Հնդկաստանում կա ցեղախումբ, որի անդամը, եթե խոսք է տալիս ու չի կատարում, զրկվում է իր անունից։ Ոչ ոք այլևս նրան անունով չի դիմում։ Պատկերացրեք, եթե այդ ավանդույթը լիներ Հայաստանում, քանի՞ քարոզիչ, պաշտոնյա ու քաղգործիչ կզրկվեին իրենց անուններից։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3617

Մեկնաբանություններ