ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Խոսքը և մենք

Խոսքը և մենք
06.01.2024 | 09:17

(սկիզբը` այստեղ)

Աղոթքը, որ ներկայացրի նախորդ հրապարակմամբ, իր մեջ տարբեր խորհուրդներ և շերտեր ունի։ Ընդհանրապես, բառը խոսք դառնալու ընթացքում, կարող է իր իմաստը շրջել 180 աստիճանով, նայած թե ինչպիսի լիցքավորում է ստանում բարձրաձայնողի կողմից։

Դպրոցական տարիներիս հաճախ վեճի կամ կռվի առիթ կարող էր դառնալ «արա» բառը։ Դա կախված էր, թե այդ բառն արտաբերելիս ինչ իմաստ ու ենթատեքստ էր դրվում խոսքի մեջ և ինչպես է դա ընկալվում։ «Արա» բառն իր մեջ բազում շերտեր ու իմաստներ ունի, ինչպես բանը։ «Արա» բառով կարելի է արտահայտել ցանկացած զգացում, տպավորություն ու տրամադրություն, ինչպես բանը կարող է լինել միտք, բառ, խոսք, իմաստ, առարկա, երևույթ, վիճակ և այլն։

Ցանկացած բառ խոսքի վերածվելիս բազմապատկում է իր իմաստային ընկալման հնարավորությունները։

Բառերի պատմության մեջ շատ է պատահում, երբ բառը ժամանակի ընթացքում սկսում է կիրառվել լրիվ հակառակ իմաստով։

Օրինակ՝ եղջյուրավոր կամ եղջյուրակիր բառը, որ հիմա թուլամորթ տղամարդու հոմանիշ է, ժամանակին հերոս և խիզախ տղամարդու բնորոշում էր։ Բանն այն է, որ խաչակրաց արշավանքների ժամանակ, Տիրոջ գերեզմանը անհավատներից ազատելու պատրվակով, շատերը դառնում էին զինվորական և լավ ծառայության համար ստանում (պոզ) եղջյուր իրենց սաղավարտին։ Դա հավասար էր շքանշանի կամ մեդալի, իսկ զորացրվելուց հետո դառնում էին հողատեր։ Շատերի համար դա լավ հնարավորություն էր հարստանալու և բարեկեցիկ ապրելու։ Հերոսի պոզ ստանալը կարող էր ձգվել տարիներ և այդ զինվորների կանայք պատահում էր գտնում էին ուրիշ տղամարդ իրենց համար։ Պատերազմից գալիս էր հերոսը եղջույրներով, փառքով և կինը վերադառնում էր ամուսնու գիրկը։

Այսպես ժամանակի մեջ համարձակ ու խիզախ տղամարդուն բնորոշող եղջուրակիր բառը դարձավ թուլակամ, խաբված ու արհամարված մարդու հոմանիշ։

Բառը փոխում է իր իմաստը միայն գործածության մեջ, երբ մենք խոսքի մեջ ուրիշ ենթատեքստ ենք դնում։

Հիշեք ինչ է կատարվում ընտրությունների ժամանակ։

Բոլոր թեկնածուները չնչին տարբերությամբ տալիս են նույն խոստումները։ Բոլորը մեր կյանքը բարելավելու մասին են խոսում և քննադատում իշխանություններին նույն բառերով։

Ամբողջ խնդիրն այդ բառերը մեզ հասցնելու և հուսադրելու մեջ է։

Հետադարձ հայացքով կարո՞ղ ենք փաստել, որ բոլոր մեր ընտրած ղեկավարները չեն կատարել իրենց խոստումները։ Եթե այո, ապա նրանք խաբել են մեզ։ Իսկ մենք ունե՞նք բարոյական իրավունք պահանջելու պատիժ նրանց համար, երբ մենք սիրահոժար ինքնակամ խաբվում էինք, ավելին՝ ընտրակաշառք էինք վերցնում։

Մի՞թե կաշառք վերցնողը կարող է պահանջել պատժել իրեն կաշառք տվողին։

Մեր հայ բնակչությունը նման է փառքով տուն վերադարձած եզջուրակիր զինվորի՞ն, թե՞ նրա կնոջը։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ