Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Մահը և մենք

Մահը և մենք
06.12.2023 | 11:05

(սկիզբը` այստեղ)

Հարգելի ՖԲ ընկերներ դատելով ձեր արձագանքներից «Մահը և մենք» վերնագրով իմ մտորումների մասին, անհրաժեշտ եմ համարում որոշ պարզաբանում անել, որ թեման շատ ծավալուն է և բնավ հավակնություն չունեմ բոլոր հարցերին պատասխանելու։

Այս զրույցի շարժառիթը ավելի շատ ինձ հուզող հարցերն են, այլ ոչ թե արդեն հայտնի ու պատրաստի պատասխանները, որ ունի ցանկացած հոգևորական։

Ես խոսեցի բնական և պարտադրված մահվան մասին։

Բնական մահը ծերության հետևանքով մեր սրտին այնքան ցավ չի տալիս, որքան պարտադրված կամ պատահական մահը։

Շատերն են հարազատ կամ ընկեր կորցրել երիտասարդ հասակում ավտովթարի, դժբախտ պատահարի կամ պատերազմի պատճառով։ Սա անշուշտ անբնական մահ է և շատ ցավալի, երբ խախտվում է բնական կարգը և ոչ թե զավակն է թաղում ծնողին, այլ հակառակը։

Նման մահերը բաժանվում են երկու խմբի՝ պատահական և պարտադրված։

Պարտադրված մահերը իրենց հերթին լինում են երկու տեսակ՝ թելադրված իշխանությամբ և մարդու ներքին մղումով, մեռնելը դառնում է գերադասելի ապրելուց։

Իշխանությամբ թելադրված մահերը պատերազմներինն են, լինի հոգևոր, թե աշխարհիկ։

Ներքին մղումովը` անձնազոհությունն է գիտակցական կամ զգայական։ Անձնազոհությունը դա նույն ինքնասպանությունն է, լինի քո ձեռքով, թե ուրիշի։

Անձնազոհությունը գեղարվեստական գրականության մեջ շատ է տարածված և դրա շատ օրինակներ կան՝ Ժաննա դ' Արկ, Հիսուս, Եզոպոս, Պրոմեթևս և այլն։ Գրականության մեջ այս մարդիկ զոհում են իրենց անձը հանուն գաղափարի, բայց իրականու՞մ։

Իրականում Լև Տոլստոյը արտասվում էր, երբ գրում էր Աննա կարենինայի մահվան տեսարանը ու երբ կինը տեսնելով դա, ասաց՝ մի՞թե չես կարող խնայել քո հերոսի կյանքը։

-Չեմ կարող,- պատասխանեց հեղինակը։

Ինչու՞։

Հենց այս «ԻՆՉՈՒ՞»-ի համար է գրվել վեպը։ Աննան պետք է մեռնի, ինչպես Համլետը, ինչպես, Անտիգոնեն, ինչպես Ժաննա

դ' Արկը։ Սա քողարկված ինքնասպանություն է։ Մի՞թե այս հերոսները չգիտեին, որ գնում են մահվան։ Իհարկե գիտեին, դա նրանց ընտրությունն է ի սկզբանե, որպեսզի ապրի գաղափարը։

Բոլոր այս գրական հերոսները օրինազանց են և դրա համար պիտի պատժվեն։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ