Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Մեր սուպերզենքը

Մեր սուպերզենքը
17.10.2023 | 20:31

2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո` առ այսօր, մեր ժողովրդի մեջ հաճախ են լսվում այն խոսքերը, թե մի՞թե մեր հայոց հանճարեղ միտքը չի կարող մի այնպիսի գերհզոր զենք (սուպերզենք) ստեղծել, որով կկարողանայինք հաղթել մեր դարավոր թշնամուն։

Եվ ահա ՏԷՐԸ տալիս է դրա պատասխանը` մենք վաղուց ունենք այդ զենքը և մեր նախնիները պատմության ընթացքում դա հաճախ են կիրառել ու փառահեղ հաղթանակներ ունեցել դրա միջոցով, երբ հիշել են, որ իրենք այդ զենքը ունեն։

Եվ կրել ենք դառը պարտություններ, երբ մոռացել ենք դրա մասին։ Դա ոչ թե մեր վերջին հույսն է, այլ մեր Միակ Հույսն է, դա մեր ԱՍՏՎԱԾՆ է, ՈՎ դարեր շարունակ մեզ ԻՐ խոսքով հիշեցնում է ԻՐ մասին։

Եվ այդ սուպերզենքը մենք միշտ պետք է մեզ հետ ունենանք և կիրառենք մեր ապաշխարությամբ ու մեր աղոթքներով և ուրիշ ոչնչի վրա հույս (մարդու, հարստության, զինամիջոցների քանակի ու տեսակների, պետությունների, իշխանությունների, բարեկամների և այլնի) չդնելով։ Այդ զենքը մշտապես կրելու և հարկ եղած դեպքում կիրառելու արվեստի տիրապետման հիմնական գաղտնիքներն են` հավատը, հույսը, սերն ու մշտական հիշողությունը։ Ահա այդ զենքի կիրառման արվեստի գաղտնիքներից մի փոքրիկ բույլ, որ տալիս է մեզ Սուրբ Աստվածաշունչը։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:11 ՔՈՆՆ է, ՏԷ՜Ր, մեծութիւնը, զօրութիւնը, փառքը, յաղթութիւնն ու հզօրութիւնը, քանզի ԴՈՒ ես, որ տիրում ես երկնքում ու երկրի վրայ գտնուող բոլոր էակների վրայ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:11 Ասան դիմեց իր ՏԷՐ ԱՍՏԾՈՒՆ՝ ասելով. «ՏԷ՜Ր, ՔԵԶ համար դժուար չէ օգնութեան հասնել ինչպէս սակաւազօր, այնպէս եւ բազմաքանակ զօրքերին։ Զօրացրո՛ւ մեզ, ՏԷ՜Ր ԱՍՏՈՒԱԾ մեր, քանզի ՔԵԶ ենք ապաւինում եւ ՔՈ անունով ելանք այս բազմութեան դէմ։ Ո՜վ ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ մեր, թող մարդը ՔՈ դէմ յաղթանակ չտանի»։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:8 Եթէ դու կարծում ես, թէ այդ զօրքով ես զօրանալու, ապա ՏԷՐԸ քեզ պարտութեան կը մատնի քո թշնամիների առջեւ, քանզի ՏԷՐՆ Է թէ՛ յաղթանակ պարգեւողը եւ թէ՛ պարտութեան մատնողը»։

Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3:19 որովհետեւ յաղթանակը ձեռք է բերւում ոչ թէ շատ զօրքով, այլ այն Զօրութեամբ, որ երկնքից է գալիս։

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 15:21 Այդ սոսկալի երազում Յուդան տեսնում էր, որ գնդերն իրենց դրօշները պարզած՝ պատրաստութիւն էին տեսնում, տարբեր զէնքերով զինւում։ Փողփողում էին տարբերանշանները, խիստ գազազում էին հսկայ գազանները։ Այն ժամանակ Յուդան ձեռքերը երկինք պարզած՝ դիմեց հրաշագործ ՏԻՐՈՋԸ, որը յաղթանակ է պարգեւում ոչ թէ ըստ մարդկանց ցանկութեան, այլ ըստ ԻՐ իրաւադատ կամքի այն մարդկանց, որ արժանի են ԻՐԵՆ։

ԱՌԱԿՆԵՐ 21:31 Երիվարը պատրաստւում է պատերազմի օրուայ համար, բայց ՏԻՐՈՋԻՑ Է գալիս յաղթանակի օգնութիւնը։

ԵՍԱՅԻ 2:22 Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա։

ԵՐԵՄԻԱ 17:5 Այսպէս է ասում ՏԷՐԸ. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի ՏԻՐՈՋ դէմ։

ԵՐԵՄԻԱ 17:7 Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը ՏԻՐՈՋ վրայ կը դնի, որ ՏԷՐԸ նրա յոյսը կը դառնայ։

Ա ԵԶՐԱՍ 4:59 ՔԵԶԱՆԻՑ է յաղթութիւնը, ՔԵԶԱՆԻՑ է իմաստութիւնը եւ ՔԵԶ է վայել փառքը.

ՍԱՂՄՈՍ 17:30 ՔԵԶՆՈՎ կը փրկուեմ ես փորձութիւնից, ԱՍՏԾՈՒՍ շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ։

ՍԱՂՄՈՍ 19:8 Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ իսկ մենք մեր ԱՍՏԾՈՒ անունն ենք կանչում։

ՍԱՂՄՈՍ 19:9 Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք։

ՍԱՂՄՈՍ 19:10 ՏԷ՜Ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք ՔԵԶ։

ՍԱՂՄՈՍ 33:8 ՏԻՐՈՋ հրեշտակների բանակն ԻՐ երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։

ՍԱՂՄՈՍ 34:1 ՏԷ՛Ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ։

ՍԱՂՄՈՍ 34:2 Ա՛ռ զէնքն ու զրահը ՔՈ եւ հասի՛ր ինձ օգնութեան։

ՍԱՂՄՈՍ 34:3 Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ԵՍ եմ»։



ՍԱՂՄՈՍ 34:4 Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները։

ՍԱՂՄՈՍ 63:2 ԱՍՏՈՒԱԾ՛, երբ աղաչեմ ՔԵԶ, աղօթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ։

ՍԱՂՄՈՍ 63:3 Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից եւ անօրէնութիւն գործողների բազմութիւնից։

ՍԱՂՄՈՍ 63:4 Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար,

ՍԱՂՄՈՍ 63:5 որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի։

ՍԱՂՄՈՍ 63:6 Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ, մտածեցին իմ դէմ որոգայթ լարել եւ ասացին. «ՏԷՐԸ դա չի տեսնի»։

ՍԱՂՄՈՍ 117:10 Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց ՏԻՐՈՋ անուամբ յաղթեցի նրանց։

ՍԱՂՄՈՍ 126:2 Եթէ ՏԷՐԸ տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ ՏԷՐԸ քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։

ՅՈՒԴԻԹ 9:6 Ահաւասիկ ասորեստանցիներն իրենց զօրքերով լցուեցին մեր երկիրը, գոռոզացան իրենց երիվարներով ու հեծեալներով, հպարտացան ու մեծամտեցին իրենց հետեւակի բազմութեան հզօրութեամբ, յոյս դրեցին իրենց նիզակների, սպառազինութեան, աղեղնաւորների ու պարսատիկաւորների կորովի վրայ. նրանք չիմացան, որ ԴՈՒ ես ՏԷՐԸ, որ խորտակում ես պատերազմները, եւ որ ՔՈ անունը ՏԷՐ է։ Փրկի՛ր մեզ այս նեղութիւնից

ՆԷԵՄԻ 4:13 Ես վեր կենալով՝ ասացի կազմ ու պատրաստ կանգնած մարդկանց, նրանց զօրապետներին եւ նրանց, որ տարբեր տեղերի պահապաններն էին. «Նրանցից մի՛ վախեցէք, յիշեցէ՛ք մեր մեծազօր եւ ահարկու ԱՍՏԾՈՒՆ եւ պատերազմեցէ՛ք ձեր եղբայրների, կանանց ու որդիների, դուստրերի եւ ձեր տների համար»։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ