Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Նոր Սոդոմը մարտահրավեր է նետել Տեր Աստծուն

Նոր Սոդոմը մարտահրավեր է նետել Տեր Աստծուն
08.08.2023 | 08:29

Աստծո համբերությունն անսահման չէ

Մեկը մյուսի հետևից քրիստոնեական պետությունները որպես «նորմա» են ճանաչում սեռական այլասերվածությունները:

«Եթե մեկը պառկի տղամարդու հետ, որպես կնոջ հետ, ապա երկուսն ել պղծություն են արել, թող մատնվեն մահվան, նրանց արյունը իրենց վրա է» (Ղեւտ. 20;13):


Սուրբ Գրքի մեջ բազմիցս դատապարտվում են մեղքերը, որոնք հակառակ են մարդկային բնությանը:

Մեր օրերում, այսպես ասած, «միասեռ ամուսնությունները» հայտարարվում են որպես նորմա և ամրագրվում քրիստոնեական կոչված երկրների օրենսդրության մեջ:

Տեղի է ունենում արագընթաց դեմոնտաժը այն ամենի, ինչ դարերով անսասան էր մնում: Ավանդական մարդկային արժեքները հայտարարվում են օրենքից դուրս: Առաջին հերթին ոչնչացվում են նորմալ առողջ ընտանիքը, մայրությունը, հայրությունը, ծնող-երեխա անկեղծ, սիրալիր հարաբերությունները: Գիտակցությունից և բառապաշարից վերացնում են տղամարդու և կնոջ, հոր և մոր, տղայի և աղջկա հասկացությունները, փոխարինելով այն ինչ-որ «գենդեր» կամ «սոցիալական սեռ» բառերով և դրանց նման մի քանի տասնյակ տարբերակներով:

2017թ. հունիսի 30-ին Գերմանիայի Բունդեստագը հավանություն տվեց «Ամուսնություն բոլորի համար» օրենքին, որը նախատեսում է միասեռ ամուսնությունների ամբողջական ճանաչումը Գերմանիայում: Այսպիսով, բոլոր այլասերվածներին թույլատրվեց «ամուսնանալ» և որդեգրել երեխաներ:

Այնուամենայնիվ, երկրում գտնվեցին ողջամիտ ուժեր: 2017թ. հուլիսի 2-ին Deutsche Welle թերթը գրեց, որ միասեռական ամուսնությունների օրինականացման հակառակորդները պատրաստվում են բողոքարկել տվյալ օրենքը Դաշնային սահմանադրական դատարանում: «Միասեռ մարդկանց ամուսնությունը ստեղծում է խառնաշփոթություն, որը մեծ վնաս է բերելու հասարակությանը»,- ասում են երկրի մի շարք հայտնի քաղաքագետներ: Սակայն, դժվար թե նրանք կգտնեն արդարությունը, քանի որ «գենդերային հավասարությունը» Եվրամիության երկրներում հայտարարված է որպես «արտոնյալ ուղղություն»:

Իսկ 2017թ. հունիսի 28-ին նորությունների գործակալությունները հաղորդում են, որ Կանադայում ընդունեցին օրենք (Bill 89), որի համաձայն «2017թ սեքսուալ փոքրամասնությունների» ներկայացուցիչներին քննադատող ծնողներից պիտի խլեն իրենց երեխաներին: Նույնպես, եթե երեխան կցանկանա փոխել իր սեռը, ծնողները իրավունք չունեն դրան հակառակվել և պարտավոր են սատարել նրան: Դրանից բացի Կանադայի կառավարական հաստատությունները, նույն օրենքի համաձայն, իրավունք ստացան ավանդական ընտանիքներին արգելել դաստիարակելու սեփական երեխաներին և որդեգրել ուրիշներին:

Կանադայի քրիստոնեական ընտանիքները (Bill 89) օրենքը անվանեցին տոտալիտարիստական, որովհետեւ այն թույլատրում է կատարել երեխաների բռնագրավում հավատացյալ ծնողներից, ովքեր դաստիարակում են իրենց երեխաներին ավանդական արժեքների ոգու համաձայն: Եվ այսպիսով, երկրում փաստորեն հաստատվում է «համասեռամոլների դիկտատուրան» և նկատվում է «հակաքրիստոնեական ֆանատիզմի» սանձարձակությունը:

«Այն, ինչ երեկ թվում էր անհնարին, այսօր կատարվեց՝ 7 միլիարդ ավանդական մարդկությանը գրոհում է անառողջ այլասերվածների մի խումբ՝ օրենսդրության փոփոխությունների ճանապարհով, սկզբից առանձին գավառներում, հետո երկրներում, իսկ վերջում ամբողջ համաշխարհային հասարակության մեջ»,-նշում է «Ռուս մայրեր» շարժման ղեկավար Իրինա Բերգսետը:

Մի շարք երկրներում արդեն տարվում է հալածական քաղաքականություն ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ: Հաստատվում է սոդոմականների և այլ այլասերված փոքրամասնությունների տոտալիտար ռեժիմը, որոնք մոտ ապագայում սպառնում են դառնալ մեծամասնություն:

Հուլիսի 1-ին 2017թ. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց սոդոմականների Եվրոպայում ամենաբազմամարդ շքերթը: «Տարբեր գնահատականների համաձայն՝ այնտեղ մասնակցում էին մոտ երկու միլիոն մարդ: Ամենուրեք կախված էին ծիածանագույն դրոշակներ, որոնք զարդարում էին խանութներ, ռեստորաններ և սրճարաններ: Իսկ բնակիչներից շատերը և քաղաքում գտնվող հյուրերը նույնպես կպցնում էին ծիածանագույն դրոշակներ իրենց զգեստների վրա»,-ոգևորված հաղորդում են իսպանական թերթերը:

Իսկ օրեր առաջ այլասերվածների նմանատիպ երթը անցավ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաք Սալոնիկեում: Հունիսի 17-ին 2017թ. այդ պիղծ շքերթում մասնակցում էին մոտ 13 000 մարդ, որոնք ցուցապաստառներով քայլում էին քաղաքի կենտրոնական փողոցներով և, բարձրաձայնելով իրենց «մանիֆեստը», կոչ էին անում սատարել գեյերի իրավունքների պաշտպանությանն ու առաջխաղացմանը: Ընդ որում, շքերթում մասնակցություն էին բերում քաղաքապետը և այլ պաշտոնական անձինք: Դժգոհ հավատացյալներին, ովքեր փորձում էին կանգնեցնել այդ պիղծ վակխանալիան, ոստիկանությունը քշում էր արցունքաբեր գազով: Հույն միտրոպոլիտ Ամբրոսիոսը կարծիք է հայտնում, որ Հունաստանի կրթության նախարարությունը կատարում է օտարների հրամանները: «Հույների փոխարեն օտարերկրյա կառավարման կենտրոններն են լուծում բոլոր հարցերը»,-հայտնում է ռուսական «Աթենք» կայքը: Միտրոպոլիտ Ամբրոսիոսը նաև կարծիք արտահայտեց, որ «Միջազգային սոդոմական ընկերությունը» փուլ առ փուլ իրականացնում է ողջ մարդկության գիտակցությունը փոխելու ծրագիրը: Որպես օրինակ միտրոպոլիտը ցույց տվեց Կանադայում հունարեն լեզվով տպագրված ուսումնական ձեռնարկից մի էջ, որտեղ միասեռ զույգերի որդեգրած երեխաների դաստիարակությունը ներկայացված էր որպես նորմալ տարբերակ:

Աթենքում տեղի ունեցած այլասերվածների շքերթի վերաբերյալ իրենց սատարությունը հայտնեցին 29 երկրներ: Հունաստանը, այսպիսով, դարձավ միասեռականների «ամուսնությունները» ճանաչող ևս մեկ քրիստոնեական երկիր: Օրենսդիրները որոշում կայացրին 2015թ.՝ արհամարհելով էլլադայի Ուղղափառ եկեղեցու բողոքը, որը երկրում ունի պետական կարգավիճակ: Եվ 2017-ից սոդոմականների շքերթները ուղղափառ Հունաստանում դարձան «օրինական նորմա»:

Օրենսդրական կարգով սեքսուալ այլասերվածությունների հաստատումը դա նաև ոտնձգություն է մարդկային ցեղի շարունակության բնական օրենքի դեմ և ծրագրավորում մարդկության ինքնաոչնչացման: Դա բացահայտ աստվածամարտություն է իր ամենաճկուն և կատարելագործված ձևով, անմիտ մերժումն է Աստծուց մարդկանց տրված առաջին օրհնության. «Եւ կթողնի այրը իր հորն ու մորը եւ կմիանա իր կնոջը եւ կլինեն երկուսը մեկ մարմին» (Ծննդ.2,24):

Ռուսերենից թարգմանեց

Դարբասի Հոգևոր Հովիվ

Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Հ.Գ. Այս հոդվածի տողերը ռուսերենից թարգմանելու ժամանակ ակամայից հիշեցի Հայտնության Գրքից վերջին ժամանակների մասին աշխարհում կատարվելիք դեպքերի մասին մի պատկեր` կարմիր գազանի վրա նստած պոռնիկ կնոջ, որը հարբեցրեց պոռնկության գինով երկրի բոլոր բնակիչներին, և որի անունն էր. «Մեծն Բաբելոն»՝ մայր երկրի պոռնիկների և գարշելիների:

Սոդոմական պղծության այս իրապես գարշելի մեղքի աշխարհի երկրներում տարածման ապշեցնող վիճակագրությունը շատ տխուր պատկեր է ուրվագծում: Մեր երկիրը, որը Հունաստանից առավել կարելի է համարել քրիստոնեության օրրան, այսօր թիրախ է դառնում՝ լինելու բարոյազուրկների ազատության տարածք: Այս աղետը այսօր արդեն բախում է մեր դուռը: Չլինե՛նք անտարբեր: Ընդդիմանանք այդ պիղծ օրենքի ընդունմանը՝ մեր սուրբ հայրերի՝ Ղևոնդյանց և Վարդանանց քաջարի ոգով: Թույլ չտանք մեր երկիրը պղծելու դժոխքից ելած պիղծ դևերի և նրանց գործակիցների ձեռքով:

Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ