ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Թողնելով իրական փառքը

Թողնելով իրական փառքը
23.02.2022 | 11:15

«Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարի՛ց եք փառք առնում եւ չեք որոնում ա՛յն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհ.5;44): Աշխարհալլուկ մա՛րդ արարած, դու ցանկանում ես նվաճել աշխարհ-բեմահարթակը և կորզել քո նմանի համակրանքն ու ծափահարությունները, որոնց աղմուկով փորձում ես լռեցնել քո մահամերձ խղճի վերջին շշունջը:

Անշուշտ ճիշտ է հանճարեղ Շեքսպիրը՝ աշխարհը բեմ է, մարդիկ` դերասան, և հենց այդ պատճառով էլ առաքյալը փաստում է. «Սուրբ եւ անարատ բարեպաշտությունը Աստծու եւ Հոր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Հակ.1; 27): Երբ Հիսուսի եղբայրները, կարծելով, թե Նա սոսկ մի հրաշագործ է, խորհուրդ են տալիս Նրան. «Հայտնի՛ր քեզ աշխարհին», - ստանում են պատասխան. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց Ինձ ատում է, որովհետեւ Ես վկայում եմ աշխարհի մասին, թե մարդկանց գործերը չար են»: Ահա աշխարհակուլ մարդկանց եւ ճշմարիտ քրիստոնյայի տիպարները. նախ սա նշանակում է, որ վերջինները բոլոր ժամանակներում որակական մեծամասնություն են կազմել, եւ երկրորդ. քրիստոնյան ունի աշխարհին հայտնվելու իր ժամանակն ու հստակ նպատակը: «Բարեկամությունն աշխարհի հետ թշնամություն է Աստծո հետ» (Հակ.4;4):

Մարդիկ ներդնում են իրենց ջանքերն ու կարողությունները, որպեսզի այս աշխարհում հասնեն ինչ-որ բանի, Աստծո տված շնորհը տալիս են աշխարհին, կարծում են, թե փառք են ձեռք բերում, սակայն իրենց չնչին գոյության ողջ ընթացքում աշխարհն են փառաբանում ու սին աշխարհի հետ դեպի կորուստ են գլորվում: Պետք չէ տրվել աշխարհին: Սուրբ Գիրքը վկայում է, որ մարդը Աստծո փառքի արտահայտությունն է, իսկ Աստված ասում է. «Իմ փառքը ուրիշին չեմ տա» (Ես. 42; 8): Արդյոք սա չի՞ նշանակում, որ մարդը, տրվելով աշխարհին, դադարում է Աստծո փառքը լինելուց և, թողնելով իրական փառքը այս ժամանակավոր կյանքում, զրկվում է նաև հավիտենական փառքից: Մարդկանց ծափահարություններ, մեդալներ, պատվոգրեր, գովասանագրեր, արձանիկի տեսքով մրցանակներ, գավաթներ: Քանի քանիսն են, դրանց ձգտելով, ոտնակոխ անում այլոց և սեփական պատիվը: Շատերն էլ, ինչու ոչ, արժանանում են արդարացիորեն` որպես սեփական տաղանդի և աշխատասիրության արդյունք: Սակայն ի՞նչ արժեք ունեն աշխարհը շահելու մարդու խղճուկ ջանքերը, եթե մարդը արդյունքում իրեն է կորցնում, որովհետև ընդհատվում է Աստծո մեջ ինքն իրեն գտնելու մարդու ընթացքը:

Իհարկե, շատերը կհերքեն, կչքմեղանան, թե դա այդպես չէ, բայց մի բան հաստատ է. նրանց ականջներում հնչում է չարի խոսքը. «Աշխարհը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես»: Սուրբ Գիրքը վկայում է, որ Աստված, իր ժողովրդին մյուսներից առանձնացնելով, ցանկանում էր ինքը թագավորել նրանց, սակայն նրանք ցանկանում են մարդկային իշխանություն և լուծ իրենց վրա: Աստծո Սրբությունը հանդիմանություն է մեղավոր մարդու համար: Այսօր չկան հսկաներ ու հերոսներ, փոխարենը երկիր են իջել... աստղերը: «Վայ նրան, ով կգայթակղեցնի փոքրերին»,- ազդարարում է Տերը: Գայթակղեցնել՝ նշանակում է սայթաքեցնել և ցած գլորել, հոգևոր կյանքում` առ Աստված տանող ճանապարհից, և թողնել աշխարհում կամ կես ճանապարհին: Որքան շատ են այսօր գայթակղված փոքրիկները, ովքեր տարված են հայտնի ու հաջողակ դառնալու մոլուցքով: Աշխարհով մխիթարվողները մի բանով հաստատ հայտնի են. նրանք ակնհայտորեն չեն հավատում հանդերձյալ կյանքին: Աստծո տված շնորհով Նրա՛ն փառավորենք. ինչպես Դավիթը` իր սաղմոսներով և Նարեկացին` իր Մատյանով: Մեր կյանքում կլինեն պահեր, երբ շատ արդարացիորեն մարդիկ մեր հասցեին կբարբառեն. «Օվսաննա»:

Մենք շատ անգամ ցած կդնենք մեր խաչը և կփորձենք վայելել մեր «փառքի ժամը»: Սակայն պետք չէ տրվել րոպեական թմբիրին, որպեսզի զգոն լինենք` լսելու համար նույն այդ մարդկանց շուրթերից նորից մեզ հասցեագրված. «Խաչ հանիր զդա»: Լսել` որպես ազդարարություն` սթափվելու և նորից, մեր խաչը ուսած, մեր ուղին շարունակելու դեպի Գողգոթա` փառքի իրական գագաթը նվաճելու:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 13112

Մեկնաբանություններ