Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Փրկությունը յոթ կնիքով կնքված չէ

Փրկությունը յոթ կնիքով կնքված չէ
17.02.2022 | 09:42

«Սու՛րբ եղեք, քանզի Սուրբ եմ ես» (Ղեւտ.11;44):
Այս խոսքերը մարդկանց աչքից հեռացնում են Աստծուն և թողնում աննվաճելի բարձունքի վրա. ա՛յն մարդկանց աչքից, ովքեր մտադիր էլ չեն որևէ քայլով նվազեցնել այդ հեռավորությունը:


Մարդկանց համար ավելի հարմար է ո՛չ թե բարձրանալ առ Աստված, այլ Աստծուն իջեցնել իրենց մակարդակին. դա նրանց համար Աստծուն հասնելու ամենահարմար տարբերակն է եղել միշտ: Աստված եկավ բոլորին փրկելու համար և բոլորին էլ կփրկի. բոլոր` փրկվելու ցանկություն եւ մեղքից ազատվելու կամք ունեցողներին: Այսինքն, Աստծո արքայության դռները կբացվեն փրկվելու նվազագույն ցանկություն ունեցողների առջև. ցանկություն, որ ստիպում է անել քայլեր, որ տանում են դեպի փրկություն: Աստված փրկում է առանց ջանքեր, ինքնակտտանքներ եւ զրկանքներ պահանջելու. Նա արդեն ջանացել է, չարչարվել ու զրկվել քո փոխարեն, Նա արդեն տոկացել է, հաղթել ու հարություն է առել քեզ համար: Քեզ մնում է միայն դրական պատասխանել Նրա մի հարցին` հավատու՞մ ես: Աստված շատ փոքր բան է պահանջում, ավելի ճիշտ` Նա նույնիսկ չի պահանջում, այլ ընդամենը առաջարկում է ընդունել քեզ համար պատրաստած լավագույն ապագան:
Աստծո անսահման մարդասիրության մասին վկայում է Նրա Խոսքը, որ փաստում է՝ փրկությունը յոթ կնիքով կնքված չէ և կտրվի բոլոր նրանց, ովքեր կընդունեն այն, երբ անձնապես ճանաչեն Փրկչին և իրապես գիտակցեն իրենց հոգու փրկության անհրաժեշտությունը:

Աստծո անսուտ Խոսքը վկայում է. «Ով մարգարեին ընդունում է իբրեւ մարգարեի, մարգարեի վարձ կստանա, ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանա: Եւ ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու` իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի» (Մատթ.10;41-42): Փրկությունը նրանցն է, ովքեր այն ընդունում են. Աստված երբեք չի բռնանում մարդու ինքնիշխան կամքի վրա: Բայց խնդիրն այն է, որ մարդը այդ փրկությունը վերցնելու համար պետք է մոտենա Աստծուն, անցնի ճանապարհ, ձգտի սրբության, և նվազագույնը, որ մարդը պետք է անի սրբությանը հասնելու համար, իր ուժերի ներած առավելագույն չափով դրան ձգտելն է: Եթե մարդու համար սրբությունը օտար ու ատելի է, ոչ միայն ինքը չի ձգտի սրբանալ, այլև չի ընդունի նրանց, ովքեր ձգտում են: Հիսուս ասում է. «Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճըշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ.8;31-32): Իսկ ո՞րն է Հիսուսի ուսուցումը մարդկության ծագումից ի վեր մինչև մեր օրերը, եթե ոչ.«Սու՛րբ եղեք, քանզի Սու՛րբ եմ ես» (Ա Պետ.1; 16-17): Աշխարհը հմտորեն քողարկում է մարդու սրբանալու կամ գոնե սրբությանը ձգտելու կարևորությունը բացահայտող միակ ճշմարտությունը: Ճշմարտությունը մեկն է, քանզի այն ոչ թե մարդկային, այլ աստվածային կատեգորիա է, այն կարծիք չէ, որ ասենք` որքան մարդ, այնքան ճշմարտություն, այնինչ աշխարհը կարողացավ մարդուն համոզել, որ ճշմարտությունը կարելի է ամեն տեղ գտնել, աշխարհը քարոզում է. «Պետք չէ կաղապարվել, թող ոչ ոք ձեզ չխաբի, չպարտադրի իր քարացած հայացքները, աշխարհը փոխվում է, ժամանակները այլ են, 21-րդ դարում ենք ապրում....»:

Իսկ արդեն Աստծուց ապահով հեռավորության վրա տանելուց հետո անպաշտպան մարդուն ասում է. «Դու ես քո ճակատագրի տերը»` դրանով նրան վերջնական շփոթության մատնելով: Դա արվում է այնպես համակողմանիորեն, հետևողականորեն և մասնագիտորեն, որ գրեթե բոլորը համոզված են, որ փոփոխականը հաստատունից ավելի վըստահելի է, որ մարդը աշխարհից հեռանալու կամ փախչելու պատճառներ չունի, արդյունքում ամեն ոք «բնավորվում» է աշխարհի պատրող կապանքներում և պատվում կեղծ ապահովության կպչուն ոստայնով:

Աշխարհը ասում է, թե փրկությանը դեռ պետք է արժանանալ` դրանով իսկ անհնարին դարձնելով այն, այնինչ փրկությունը պետք է ընդամենը ընդունել, քանզի Աստված Իր Որդու Տվչությամբ արդեն իսկ մարդուն արժանի համարեց և դարձրեց: Նա մարդուն տվել է փրկվելու մեն-միակ միջոց, բայց այնքան շատ հնարավորություններ, որ շատերի կողմից այդպես էլ աննկատ են մնում: Ընդունել Տիրոջ ծառաներին և պատվել ըստ արժանվույն միայն նրա համար, որ նրանք Տիրոջն են. որքան հեշտ է Աստծո բարեհաճությանը արժանանալ: Արդարին ընդունողը կարդարանա, մարգարեին ընդունողը մարգարե կհամարվի, աշակերտին մի բաժակ ջուր տվողը անվարձահատույց չի մնա: Բայց ո՞վ է այսօր ընդհանրապես մտահոգ Աստծուն ճանաչելու կամ ընդունելու անհրաժեշտությամբ: Մարդիկ աշխարհային թելերով կապված խամաճիկներ են, իսկ մարդկային կյանքը` պարտադրված ներկայացում, որ միշտ չէ ծափերով ընդունվում:


Ճշմարտությունը ազատում է նրանց, ովքեր ձգտում են նվազագույն սրբությանը՝ ընդունում են այդ ճշմարտությունը:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 8267

Մեկնաբանություններ