Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Ինչպես սպասել Նրան

Ինչպես սպասել Նրան
07.02.2022 | 16:02

«Սպանեցե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները. դե՛ն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն եւ ագահություն, որ կռապաշտություն է: Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրա գալիս է Աստծու բարկությունը» (Կող. 3; 5-6):

Սուրբ Գիրքը հստակ ներկայացնում է մարդկությանը պատուհասող աղետների իրական պատճառները: Ամբողջ աշխարհը մխրճված է աներևակայելի սատանայական ու սատանայապաշտական կախարդության մեջ (կյանքի տարբեր ոլորտներում լայնորեն կիրառվում է ոչ միայն մարդու մասին իմֆորմացիա, այլ հենց մարդու գենետիկ նյութը, հատկապես` մարդասպան աշխարհից անպակաս աբորտների զոհ դժբախտ էմբրիոնների): Անբարո ու մարդասպան այդ կախարդությամբ ներծծված են մարդկային կյանքի բոլոր ոլորտները: Ապականված է մարդու հոգու և զգայարանների հետ կապված ամեն բան. սնունդը, հագուստը, «մշակույթը», «բժշկությունը»... Սատանայապաշտական կախարդությունը թափանցել է անգամ մեր ամենօրյա կենցաղ այնպես, որ մենք անգամ չենք էլ կարող երևակայել դրա ընդգրկունությունը: Մենք առնչվում ենք դրան ամեն քայլափոխի, ամեն մի շնչի հետ: Ապականումը և՛ նյութական ոլորտում է իրագործվում, և՛ հոգևոր:

Մի կողմից Երկրի ընդերքի ամբողջ նավթը դուրս են մղել և աղտոտում են մթնոլորտը (թեև վաղուց հայտնի է, որ կարելի է ստեղծել եթերով աշխատող, փաստացի` հավերժական շարժիչ), նավթը «պատահական» վթարների հետևանքով լցվում է օվկիանոսը, նավթի տեղն էլ իր հերթին սկսել է զբաղեցնել ջուրը, որը արագորեն անհետանում է երկրի երեսից, իսկ տեղ-տեղ` նաև արյան գույն է ստանում (կամ արյու՞ ն է դառնում. Հայտն. 16; 4-7):

Մյուս կողմից արհեստական հրդեհներով ամայացնում են մարդու կեցության միջավայրը` դարձնելով կյանքի համար անբարենպաստ: Մի կողմից արգելում են «անչափահաս» դեռահասներին ամուսնանալ, ընտանիք կազմել, սերունդ ունենալ, մյուս կողմից նրանց շրջանում ինտենսիվ կերպով քարոզում են «անվտանգ» պատահական սեռական կապեր, այլասերում և մղում են պարտադրված աբորտների` անդառնալիորեն խեղելով նրանց վերարտադրողական առողջությունը: Պատվաստում են կասկածելի բաղադրության պատվաստանյութեր (նկատենք, որ այդ պատվաստանյութերը արտադրվում և գովազդվում են նրա՛նց կողմից, ովքեր համոզված են, որ երկրագնդի վրա մոտ վեց միլիարդ ավել սպառող կա) և ոչ վաղ անցյալում ծխերով հաշվվող ու ծխամատյաններում գրանցվող մեր ազգին քարոզում են «անծուխ» հայրենիք: Աստվածաշունչ Մատյանի վերջին գրքում` Աստվածաբան Ավետարանիչ Հովհաննեսի Հայտնությունում հանդիպում ենք քաղաքական համակարգեր ու սոցիալական հասարակարգեր պատկերող աներևակայելի հրեշների նկարագրությունների, և պետք է, որ դրանք փոխաբերաբար ներկայացված լինեն: Սակայն այնտեղ ներկայացված զանազան պատուհասները զարմանալիորեն իրականանում են բոլոր մանրամասնություններով: Մասնավորապես կարկտահատիկները օրեցոր սպառնում են իսկապես դառնալ հիսուն կիլոգրամանոց (Հայտն. 16;21): Մեր գլխին թափվող պատուհասները «անտեր» մնացած, «մերժված» մեղքերն են, որոնք ոչ թե սպանվել ու դեն են նետվել հոգուց ու խղճից, այլ պարզապես տերերի կողմից չեն խոստովանվել որպես այդպիսին, որոնց համար չեն զղջացել և չեն ապաշխարել, փոխարենը դրանցից հերթով հրաժարվել ու միմյանց վրա են բարդել, դրանք ուրիշներին են վերագրվել, հանձնվել են այլոց` որդեգրության, սակայն դրանք` մերժված իրենց ծնողներից, չեն ընդունվել ուրիշների կողմից ևս:

Պատուհասները նաև օրինականացված անօրինություններն են, ապօրինածին չափանիշներն ու կանոնները, որոնցով փորձ է արվում փոխել ու հեղաշրջել մարդու զարգացման ընթացքը: Եվ եթե Տերն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում», ապա աշխարհը, մերժելով նորը, կամենում է վերադառնալ ոչ թե նախաքրիստոնեական, այլ ընդհանրապես նախաջրհեղեղյան ժամանակներին: Սրբությունը արգահատելի է և հանդիմանություն է ապականացու աշխարհի համար, որի իշխանն ու տիրակալը վաղուց մարդը չէ: Հեռուստացույցը կգովազդի տարաբնույթ սփոփանքներ ու մխիթարություններ, պետությունը կմատուցի անհրաժեշտ ծառայություններ: Զանազան գիտնականները, այլազան տեսաբաններն ու զարմանազան բնապահպանները աղմուկ- աղաղակ կբարձրացնեն, թե երկրագունդը մի մեծ աղբանոց ու գերեզմանոց է դարձել, պետք է վերահսկել ծնելիութունը, համատարած դիակիզարաններ կառուցել և սերունդներին պատրաստել միջմոլորակային ուղեւորության` կյանքի համար առավել բարենպաստ պայմաններ ունեցող մոլորակներում վերաբնակվելու համար: Կամ էլ տարաբնույթ էքստրասենսները կքարոզեն այլմոլորակային «փրկիչների» կամ «փրկչի» մոտալուտ գալուստը և կավետեն ինքնակործանվող մարդկության արագահաս ազատագրումը:

Սակայն բոլորը կլռեն մարդու դժբախտության և մարդկության կործանման բուն պատճառի` հոգևոր խավարի մասին, փոխարենը ամեն կերպ կշեղեն մարդու ուշադրությունը դեպի արտաքին իրողություններ, որպեսզի նա չկենտրոնանա ու չհասկանա խնդիրը, որը իր ներսում է, և ճշմարտությունը` որ խնդրի լուծումն էլ իր ներսում է: Սակայն մարդը արդեն անդառնալիորեն հեռացել է ինքն իրենից: Եվ եթե այսօր պատուհասվող մարդը դեռ կանչում է Աստծո անունը գոնե իր նեղության ժամին, ապա հեռու չէ այն օրը, երբ մարդիկ Աստծուն չեն հիշի լիության մեջ, իսկ նեղության մեջ միայն Նրան կմեղադրեն ու կհայհոյեն: Այսօր դեռևս փորձում են մարդուն համոզել, որ Աստված հանդուրժում է մեղքը և մեղավորի սխալ ընթացքը, որպեսզի մարդուն անհույս կորստյան մատնեն: Իսկ հետո աստիճանաբար նրան մենակ կթողնեն իր մեղքերի հետ և Աստծո հետ, ՈՒմ ինքը չի ճանաչում, չգիտի` ինչպես խոսել Նրա հետ, ինչ ակնկալել Նրանից և ինչպես սպասել Նրան:

Լիլիթ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5719

Մեկնաբանություններ