ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե քրիստոնյա ես

Եթե քրիստոնյա ես
02.02.2022 | 15:13

«Իմն է վրեժխնդրությունը, եւ Ե՛ս կհատուցեմ»,-ասում է Տերը (Հռոմ. 12;19):


Պատժվո՞ւմ է արդյոք չարը այսօր և ինչպե՞ս: Ո՞րն է ելքը բարու հաղթանակի:
Մեզ ուղղված բազմաթիվ նամակներում տրվող հարցերի գերակշիռ մասը առօրյա կյանքում, չարի անպատժելիության մասին է: Նամակագիրներից ոմանք մատնացույց են անում մարդկանց և վկայում նրանց անօրեն ընթացքը, մարդկանց դառնություններ պատճառելը, անհիմն չարախոսելն ու ստահոդ լուրեր տարածելը, շատերի համար որոգայթ լարելն ու հաջողելը, վերադասներին կաշառելու միջոցով իրենցից առավել նվիրյալներին աշխատանքից հեռացնելը և զանազան չարիքներ պատճառող այդ անօրեն մարդկանց ոչինչ չպատահելը, թեպետ դա ժամանակավոր բնույթ է կրում, և նրանք, ովքեր այդպիսի բաներ են անում ու չեն պատժվում, շատ ավելի ողորմելի ու դժբախտ մարդիկ են, քանզի Սիրաք իմաստունն ասում է. «Մեղավորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է» (Սիրաքի իմ. 22; 11):
Նմանատիպ երևույթների մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր, և շատերը, թերահավատության պատճառով, լցվում են ոխակալությամբ, ատելությամբ ու փորձում են նույնկերպ պատասխանել նրանց` այդպիսով, ոչնչով չտարբերվելով նրանցից, մինչդեռ սաղմոսերգու Դավիթ մարգարեն ասում է. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» (Սաղմոս 7; 16). ուղղակի փոքր-ինչ համբերություն է պետք, և ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է:


Աշխարհային հորձանուտը բթացրել է մարդու միտքը և նետել փորձության հուրը, ովքեր հավատքի մեջ հաստատված լինեն, հաղթանակած դուրս կգան` որպես լույսի որդիներ, ովքեր ո՛չ` կայրվեն ու կոչնչանան, քանզի սևամաղձությամբ վարակվածը, ախտի բորբոքման ժամանակ կարծելով, թե ուրիշներին է սպանում, իրեն է մեռցնում: Այս կերպ նաև դառը նախանձով ախտահարվածն է կարծում, թե ուրիշներին տուգանքի, տանջանքի կամ մահվան է մատնում, բայց մատնվածը, տառապանքներին համբերելով, իր հոգին ապրեցնում է, իսկ մատնիչն իսկույն կորստյան է մատնվում: Մանավանդ, քանի որ ով մեկին ինչ-որ չարիքի է մատնում, նույն չարիքի մեջ և ինքն է ընկնում. «Հայրը ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5; 22): Կարիճը, կրակի մեջ ընկնելով, ինքն իրեն է խայթում, այդպիսին են նենգամիտ մարդիկ: Եթե քրիստոնյա ես և քեզ Քրիստոսի զինվորն ու Խոսքի կրողն ես համարում, և քո մեջ Աստված է բնակվում, ապա քեզ չարիք պատճառողներին ոչ թե չարությամբ պետք է պատասխանել, այլ խղճալով աղոթել նրանց համար, քանզի այդպիսիների վախճանը մահն է, դատաստանը` դժոխքը: Տիրոջ աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Արդարեւ Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության եւ անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» (Հռոմ. 1;18). ապա Տիրոջ առաքյալը շարունակում է. «Քանզի գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նույնն ես գործում, կարծում ես, թե ազատվելո՞ւ ես Աստծո դատաստանից: Թե՞ արհամարհում ես նրա բարության առատությունը եւ ներողամտությունն ու համբերությունը, չգիտե՞ս, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում: Եւ քո խստասրտությամբ ու անզեղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա եւ Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար, Աստծո, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք` նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատեւ համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ եւ անմահություն, իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտության դեմ ապստամբողներ ու անիրավության հետեւից գնացողներ` բարկություն եւ զայրույթ, նեղություն եւ անձկություն` ամեն մարդու, որ չարիք է գործում» (Հռոմ. 2; 2-9):
Մեծն Կոստանդիանոսի եղբորորդին՝ Հուլիանոսը, Բյուզանդիաjի կայսրն էր 330-360 թթ։ Կայսերական գահին բազմելուց հետո սկսեց կամաց-կամաց հեռանալ Քրիստոսից և նույնիսկ հալածել քրիստոնյաներին, այդ պատճառով ստացավ Հուլիանոս ՈՒրացող անունը։
Հուլիանոսը պարսիկների դեմ իր մղած պատերազմի ընթացքում մահացու վիրավորվեց։ Նրա բանակի մեջ կային եւ քրիստոնյա և հեթանոս զինվորներ։ Մի օր հեթանոս զինվորներից մեկը քրիստոնյա մի զինվորի հարցրեց. «Ո՞Ւր է հիմա քո Ատաղձագործը»։ Քրիստոնյան սրամիտ կերպով պատասխանեց՝ ասելով. «Նա քո կայսրի դագաղը շինելով է զբաղված»։
Բոլոր դատողները, ոխակալները, չարության մեջ խավարածները, ուրացողները... իրենց գերեզմանն են փորում` անօրինության գերեզմանը՝ արդար դատաստանի օրվա համար:
«Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը եւ վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը» (Սիրաք 18; 24):


«Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երեւան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ: Նա դեմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կսպասի այնտեղ, ուր չես էլ կարծում: Եւ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի» (Սիրաքի իմաստ. 19; 23-26):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7394

Մեկնաբանություններ