Պատրանքի որդիները
21.04.2020 | 00:02
Այսօր «քրիստոնյա» և «քրիստոնեություն» բառերն ընդամենը բառեր են մարդկության բառապաշարում և օրեցօր ավելի ու ավելի բացասական շեշտադրվող բառեր, քրիստոնյաները և քրիստոնեությունը` իբրև իրականություն, թյուրըմբռնվում են կամ մերժվում:
Զարմանալիորեն այդպես էր նաև քրիստոնեության արշալույսին և առաջին քրիստոնյաների մկրտության պահին:
Ոչինչ գրեթե չի փոխվել դարեր ի վեր մի՛ պատճառով. քրիստոնեությունը չստեղծվեց աշխարհին զարմացնելու կամ գոհացնելու համար: Նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է քրիստոնեությունը, շատ ավելի սակավաթիվ են, քան կարող է թվալ: «Խաչը հանիր» աղաղակը արձագանքում է նաև մեր օրերում` հնչեցվելով աշխարհը սիրող և աշխարհի կողմից սիրված, բայց Քրիստոսին մերժող ու Նրա կողմից մերժված անձանց կողմից:
Աշխարհահռչակ «Բիթլզ» անգլիական ռոք քառյակի անդամներից Ջոն Լենոնը, որ շատերի համար կուռք է նաև այսօր, ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասաց. «Քրիստոնեությունը կվերջանա, կչքվի: Այդ մասին ես ոչ մի կասկած անգամ չունեմ: Ես ուղղակի դրանում վստահ եմ: Հիսուս լավ մարդ էր, բայց նրա ուսմունքները շատ պարզունակ էին: Այսօր մենք նրանից ավելի հանրաճանաչ ենք» (1966 թ.): Այս խոսքերից կարճ ժամանակ անց Լենոնը սպանվեց ատրճանակի վեց կրակոցից:
Տանկրեդո Նևեսը (Բրազիլիայի նախագահ) նախագահական քարոզարշավի ընթացքում ասաց, որ եթե իր կուսակցությունից 500 000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից:
Անշուշտ, նա ստացավ իրեն հարկավոր ձայները, բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:
«Տիտանիկը» կառուցող վարպետին նավի կառուցումից հետո մի լրագրող հարցրեց, թե որքան ապահով է նավը: Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց. «Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»:
«Տիտանիկի» վախճանը բոլորս գիտենք:
Հանրահայտ դերասանուհի Մերիլին Մոնրոյին մի ելույթից հետո այցելեց Բիլլի Գրեհեմը և ասաց, որ Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն: Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց. «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»: Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում:
AC/DC խմբի նախկին վոկալիստ Բոն Սկոթն իր 1979 թ. մի երգում ասում էր. «Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»: 1980 թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուքից:
Քրիստին Հեուիթը (ջամայկացի լրագրող և հաղորդավար) մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն աշխարհի ամենավատ գիրքն է: 2006 թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. նա այրվել էր իր մոտոցիկլետի վրա:
2005 թ. Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին` վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին: Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և, մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով, բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց. «Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»: Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»: Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր: Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել:
Կազուզան (բրազիլացի կոմպոզիտոր, երգիչ և բանաստեղծ) Ռիո դե Ժանեյրոյի իր ելույթներից մեկից հետո սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»: Նա մահացավ 32 տարեկան հասակում թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:
Այսօր ևս այս կարգի մարդիկ են մարդկային գործունեության տարբեր ոլորտներում, երկրի ղեկավարներից, գիտությունից մինչև շոու բիզնես, կարծիք ձևավորում Ճշմարիտ Աստծո և Նրա հանդեպ հավատի անհրաժեշտության հանդեպ: Քրիստոսին ճանաչող ու մերժող մարդիկ շատ ավելի դաժան պատժի կարժանանան, քան մարդիկ, որ Նրան չճանաչած մեռան:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ