Սկիզբ
Հեղինակներ
Գովազդ
Մանրամասն որոնում (արխիվ)
.
.
.
Սկիզբ
Քաղաքական
Տարածաշրջանային
Արցախ
Վերլուծություն
Հրապարակախոսություն
Հարցազրույց
Ներքաղաքական
Միջազգային
Ռազմական
«Իրատես» ակումբ
Կլոր սեղան
Հարթակ
Քաղաքական սարկազմ
Ռեպլիկ
Ասում են...
Այսպես խոսեց...
Իրադարձային
Կուսակցական
Խորհրդարանական
Արցախ-24
Տնտեսական
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն
Տեխնոլոգիաներ
Սոցիալական
Իրավական
Հասարակություն
Առողջապահություն
Բնապահպանություն
Հոգևոր
Աղոթարան
Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
Մշակույթ
Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
Մարզական
Կենսակերպ
Հետահայաց
Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
Տեսանյութ
Այլ
Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
12.07.2024
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:
Նորություններ
»
Երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ
Երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ
10.04.2020
|
11:48
Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկ.16;9)
Սուրբ Գրքում նշված բազում կուռքերի անուններից Հիսուս նշում է միայն Մամոնայի` դրամի կուռքի անունը` որպես բոլոր ժամանակներում Աստծո աննահանջ հակառակորդի:
Բոլոր կրքերն ու մոլությունները ինչ-որ կերպ հաղթահարելի են, իսկ այ դրամ կուտակելու մոլուցքը անկարելի է հաղթահարել: Այդ մոլուցքով բռնված են ոչ միայն նրանք, ովքեր արդեն իսկ մեծ կարողության տեր են, այլև չքավորներ, որոնց ցանկություններն ու հնարավորությունները պարզապես իրար չեն համապատասխանում, բայց վայ է, երբ համընկնեն: Թեև կան չքավորներ, որոնց Աստված ինքն է բարձրացնում իր փառքի համար, բայց նրանք ևս, եթե կորցնեն ինքնատիրապետումը, տրվեն դրամի և փառքի գայթակղությանը, թշվառ վախճան կունենան: Նրանք որպես կանոն դառնում են հանցագործներ` գողանալով, զրկելով, սպանելով հանուն փողի: Վիճակագրական փաստ է, որ ամեն հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը: Մարդիկ, որոնք շատ անմեղ նպատակներով սկսում են դրամ հավաքել, չեն էլ զգում, թե ինչպես աստիճանաբար դրամն ինքը վերածվում է գերնպատակի, այն աստիճան, որ մարդիկ այլևս չեն ցանկանում այն ծախսել սկզբնական նպատակով, այլ ցանկանում են այդ դրամով ավելի մեծ շահույթ ստանալ: Սակայն իրենց կուտակածը չեն վայելում նրանց սերունդները: Ըստ Պողոս առաքյալի, կան «մտքով ապականված, ճշմարտությունից հեռացած» մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում անգամ աստվածպաշտությունը:
Աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանք: Այդպիսիներին Հակոբոս առաքյալն ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» (Հակ. 5;1-5): Հիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Աշակերտները շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. 19;23-26): Ինչքան որ դժվար է պարանը անցկացնել ասեղի «նեղլիկ ծակով», նույնքան դժվարությամբ հարուստը բաժանվում է իր ունեցվածքից: Այն հարուստները, ովքեր հարստությունը դիտարկում են որպես միջոց և ոչ նպատակ, ամեն պահի պատրաստ են հրաժարվելու իրենց ունեցվածքից` հանուն ավելի բարձր գաղափարի, կամ գոնե ավելի խելամիտ կերպով են տնօրինում այն: «Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային: Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք...». ավելի գերադասելի է ընկերանա՛լ փողի հետ, քան ծառայե՛լ փողին... խոսքը այն մասին է, որ դրամը, որն ըստ էության անհրաժեշտություն չէ մարդու համար, այլ ըստ հանգամանքների, պետք է ի բարիս գործածել` ձեռք բերելով անհրաժեշտը, հոգալով մեզ նմանների կարիքները, չէ որ երբ մարդը դրախտում էր, նա ուներ ամեն ինչ, այսինքն` ամեն անհրաժեշտը, երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ: Ցավոք, այսօր փողը ասոցացվում է ազատության հետ, մանավանդ երիտասարդների մոտ. նրանք կարծում են, թե սեփական դրամական միջոցներով ավելի անկախ կդառնան, սակայն անկախանալով մեծերից, ընկնում են փողից կախման մեջ, և դառնում են անպատասխատու, անհարգալից և շվայտ, խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում:
Հարստությունը չի փրկի հարուստին, եթե նա հարուստ է միայն իր և իր ազգականների կամ աթոռի համար, հափշտակում է, զրկում ու սպանում, աղքատությունը չի փրկի աղքատին, եթե նա չի կարողանում գոհանալ իր վիճակով և ... արդյունքում ոչ միշտ է դառնում ունևոր, բայց միշտ դառնում է անիրավ:
Այսօր փողով կարելի է գնել ու վաճառել ամեն ինչ, մարդու մարմինն ու անգամ հոգին: Հիսուս չասաց, թե հարուստը չի մտնի Արքայություն, այլ` դժվարությամբ կմտնի: Այն ունևորները, ովքեր անտարբեր չեն իրենց հոգու փրկության հարցում, թող իմանան. Արքայության դուռը անչափ նեղ է նյութական բարիքներով այնտեղ մտնելու համար, դրանք պետք է տալ ու բաշխել ճանապարհին: Հարուստ է նա, ով տալիս է, քանզի տալիս է նա, ով ունի, նրան, ով կարիք ունի (Ղուկ. 21;12)։ Հարուստ, թե աղքատ` մարդու անմահ հոգին Աստծո ձեռքում է, կալվածքներ ձեռք բերեք Աստծո Արքայության մեջ, անցողիկով ձեռք բերեք անանցը: Տնանկնե՛ր ու չքավորնե՛ր, հետամուտ եղեք առաքինության ու հարստացեք շնորհներով, քանզի մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունն ինքը` Աստված չէ:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Դիտվել է՝
1733
Մեկնաբանություններ
Ասում են...
.
.
Նիկոլն արգելել է իրեն նկարել Արարատների ֆոնին Ըստ մերձնիկոլական շրջապատից տարածվող լուրերի` կապիտուլյանտ ոչնչությունը հրահանգել է իր աշխատակազմի լուսանկարիչներին և օպերատորներին իրեն չպատկերել Արարատ լեռների ֆոնին:
Ասում են… Մի շարք երկրներում, ցավոք, նաև Հայաստանում մեծ խանդավառություն չկար այն հարցում, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ վերահսկեր Հայաստանով լոգիստիկ ճանապարհը Նախիջեւանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այստեղ, նախ և առաջ, Թուրքիայի շահն է
Ասում են… Ես հստակ ասել եմ՝ նյութական որևէ ակնկալիք, կլինի կազմակերպություն կամ անձ, եթե ինքը ներգրավված է այս շարժմանը, չի կարող ունենալ, սկսած ինձնից, փոխարենը՝ մենք բոլորս կստանանք Հայրենիք ու Պատիվ
Ասում են… Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում
Ասում են Մարտի 8-ից առաջ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում էին իրենց քաղաքացիներին զգույշ լինել Մոսկվայում՝ չասելով, թե ինչ է կատարվում
Ասում են… Իհարկե, Բրյուսելը շահագրգռված է Հայաստան-ՀԱՊԿ կապի թուլացմամբ, իսկ Դաշինքի պաշտոնական խոսնակները մեկ անգամ չէ, որ հանրային լավատեսություն են հայտնել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման Հայաստանի հեռանկարների վերաբերյալ
Ասում են… Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել՝ վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետևողական վատթարացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ։ Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին
Ասում են Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը և ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։
Ասում են… Որոշ երկրներ փորձում են խաթարել ԱՊՀ անդամների օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և իրավիճակն ամբողջությամբ: Անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանք՝ ԱՊՀ երկրների անվտանգության ապահովման համար։
Ասում են… Ռուսաստանը և Բելառուսը օգուտ չունեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից: ՈՒ՞մ է այն ձեռնտու Մեզ ու ռուսաստանցիներին կշտամբում են «Ձեռնտու է Ուկրաինան հետին պլան է մղվել» Լսեք, եկեք անկեղծ լինենք այն, որ մեր մասին սկսել են ավելի քիչ խոսել, թերևս, վատ չէ: Բայց ո՛չ այդ գնով։ Մարդիկ են զոհվում։ Ինչի՞ վրա ենք ուրախանալու։
Ասում են… Աշխարհում արևմտյան ազդեցությունը հսկայական ռազմաֆինանսական բուրգ է, այն իրեն պահելու համար անընդհատ նոր «վառելիքի» կարիք ունի՝ ուրիշներին պատկանող բնական, տեխնոլոգիական, մարդկային ռեսուրսներ
Ասում են… 10 ամսվա շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Ասում են Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները
Ասում են… Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ այնպես, որ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո
Ասում են Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին:
Տարածաշրջանային
Վերադասավորումներ՝ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել...
Սոցցանցային գրառումներ
Միակ միջոցը
Բաժնի բոլոր նորությունները »
«Իրատես» թերթի արխիվից
Մեր դիվանագիտությո՞ւնն է անորակ, թե՞ մենք չունենք դաշնակիցներ
Բաժնի բոլոր նորությունները »
Ծաղրանկարչի կսմիթ
Խմում են 2050-ի տեսլականի կենացը