Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մարդը ստեղծվեց արարչագործության վեցերորդ օրը

Մարդը  ստեղծվեց արարչագործության վեցերորդ օրը
28.02.2017 | 12:20

Արարչագործության վեցերորդ օրը մարդը նաև անկում ապրեց մեղքով և մտավ Օտարի տիրապետության տակ, իսկ այդ թվի երրորդումը պետք է ենթադրի այլևս մարդու անկյալ էության վերստին բարձրանալու անհնարինությունը:
Երբ Աստված ստեղծեց Ադամին, նրա մոտ բերեց բոլոր կենդանի արարածներին, որպեսզի նրանց անուններ տա, «բայց Ադամը նրանց մեջ իրեն սրտակից ընկեր չգտավ». մինչև մեղսագործությունը մարդու մեջ աստվածային և հոգևոր սկիզբը հաղթում էր նյութական ու հողեղեն սկզբին, հենց դրանից էլ օգտվեց չարը, երբ կնոջ ուշադրությունը հրավիրեց արգելված պտղին. նա չասաց, թե՝ կուտեք և այլևս քաղց չեք զգա, կամ՝ մեծ հարստության տեր կդառնաք, նա շահագրգռեց մարդու միջի աստվածային՝ ակտիվ, գերակա սկիզբը. «Կլինեք Աստծո նման»: Մեղքը միջնորդավորված էր, դրդապատճառը՝ քողարկված, հետևանքը՝ ակնհայտ:


Այդ թիվը, պարզվում է, Հին կտակարանում հիշվում է մի քանի անգամ: Նաբուգոդոնոսոր արքան կառուցում է արձան՝ վաթսուն կանգուն բարձրության և վեց կանգուն լայնության. սա մեզ հայտնի թվի մասնակի դրսևորումն է (Դան.3-րդ գլուխ): Արքան հրամայում է իր տիրապետության տակ եղած բոլոր ազգերին երկրպագել այդ արձանին: Երեք ողջամիտ երիտասարդներ հրաժարվում են երկրպագել արձանին, փառաբանում են Արարիչ Աստծուն. «Օրհնյալ ես դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր հայրերի, գովյալ ես և առավել պանծալի հավիտյան: Օրհնյալ է քո փառավոր սուրբ անունը, գովյալ ես և առավել պանծալի հավիտյան» (Դան. 3.52): «Անանիա՛, Ազարիա՛ և Միսայե՛լ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և պանծացրե՛ք նրան հավիտյան, քանզի նա մեզ փրկեց դժոխքից, ազատեց մահվան ձեռքից, փրկեց մեզ այս հնոցից, այս բորբոքված բոցի միջից, փրկեց մեզ այս կրակի միջից: Գոհություն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավիտյան է ողորմությունը նրա» (Դան.3. 86-90): Եվ գցվում են բորբոքված հնոցը, որտեղից Ամենակալ Աստծո տնօրինությամբ դուրս են գալիս՝ առանց մեկ իսկ խանձված մազ ունենալու:

Իսկ այ Սողոմոն թագավորի, ավելի ճիշտ՝ նրա տարեկան եկամուտների մասին մի վկայության մեջ այդ թիվը ամբողջապես է արտահայտվում, առանց կլորացումների. «Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարյուր վաթսունվեց տաղանդ (ոչ ավելի, ոչ պակաս, ներկա չափորոշիչներով՝ շուրջ 20 կիլոգրամ)» (Թագ.10.14): Պեղումներից ստացված տվյալների համաձայն, Աստվածաշնչում հիշատակվող բաբելոնյան կիսատ կոթողի բարձրությունը ևս վեց հարյուր և «ավելի» մետր է: Արձանին երկրպագելու մոտիվները՝ հայտնի թվի հետ համատեղությամբ, մենք տեսնում ենք նաև Սուրբ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի «Հայտնության» գրքում. «Երկրի բնակիչները նրան ասացին. Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից: Եվ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի, և երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի: Եւ նրան իշխանություն տրվեց, որպեսզի .... ստիպի բոլորին ...., որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտն.13.14-18): Ազնիվ լինելու համար մեջբերենք Սուրբ գրքից, թե ինչ պատիժ է նախատեսվում թվայնացվող մարդկանց. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրա, այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու ու Գառան առաջ» (Հայտն.14.9-11): Իսկ հրաժարվողների մասին ասվում է. «Տեսա նաև ապակե ծովի նման մի բան՝ խառնված կրակով. և նրանք, որ հաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անվան թվին և նրա դրոշմին, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները» (Հայտն.15.2), նաև. «...և նրանք նորից կյանք ստացան ու թագավորեցին Քրիստոսի հետ հազար տարի» (Հայտն.20.4):


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՈՐԻՍ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ