Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Աշխարհը ղեկավարում են ոչ թե նրանք, ովքեր բեմի վրա են, այլ նրանք, ովքեր գտնվում են բեմի հետևում»

«Աշխարհը ղեկավարում  են ոչ թե նրանք, ովքեր բեմի վրա են, այլ նրանք, ովքեր գտնվում են բեմի հետևում»
21.02.2017 | 12:09

Մոլորակն այս երբեք էլ կատարյալ անդորրի գիրկ չի եղել: Սակայն վերջին տարիներին այն ընդհանրապես մոռացել է, թե ինչ են խաղաղությունն ու հանգիստը: Նրա բոլոր ափերում է արդեն՝ մարդկային նորմալ կյանքին անհարիր կեցության խառնաշփոթը: Բայց մենք ուրիշը չունենք և, վիճակից ելք գտնելու համար, պարտավոր ենք փորձել հասկանալ մեր այսօրվա քաոսի բուն պատճառները: Քաոս, որը բնավ էլ արարման ծիլեր չունի իր մեջ, այլ դեպի կործանում տանող մի սարսափելի ընթացք է: Քանի դեռ...


Երրորդ համաշխարհայինը, որից այնքան զգուշանում և սարսափում է մարդկությունը, արդեն վաղուց է արշավում ողջ հողագնդով՝ հարյուր դեմք ու դիմակ հագած, բազում ձև ու պահվածքով, բացահայտ, թե ծածուկ: Մի տեղ այն պատերազմ է, այլ տեղ՝ մարդկային հոգու ի վերջ անկման շքերթ, հիվանդությունների ու մահվան «համաճարակ» կամ այս բոլորը միասին:
Քաղաքակրթության առաջընթացն ու գիտության սահմաններ չճանաչող այս զարգացումը ենթադրում էին մարդկային կյանքի ավելի բարձր ու լուսավոր մի որակ: Բայց տագնապն ամենուր է, ամեն մի ապրողի հոգում: Օրվա լրահոսն արդեն՝ առավոտ ծեգից, սև ամպերի վարագույր է հինում աչքերիդ դեմ:


Ցավոք, մենք հառում ենք մեր ոտքի տակ միայն, կենտրոնանում այս պահին՝ մեզ, լավագույն դեպքում՝ երկրին, պատուհասող վիճակի վրա: Գրեթե փորձ չի արվում պատճառների պատճառը հասկանալու: Առանց որի պարզապես անհնար է որևէ բան տեղը տեղին շտկել ու կարգի բերել: Այստեղ նորոգես, այն կողմն է փուլ գալու, և այսպես շարունակ:
Պատճառների պատճառը: Իսկ այն, վերջին ժամանակներում, հաճախ է հնչում այս կամ այն երկրի ղեկավարի խոսքերի հեղեղի մեջ: Աշխարհի նոր կարգ: Համաշխարհային կառավարություն…


Մեծ Բրիտանիայի հետախուզության սպա, դոկտոր Ջոն Քոլեմանը, իր տարիներ տևող ջանքերով հավաքել է լուրջ և հավաստի տեղեկություններ և իր «300-ի կոմիտեն» գրքում համաշխարհային կառավարության մտադրությունների մասին գրում է հետևյալը.
«Աստծո և մարդու դեմ այս ակնհայտ դավադրությունը, որի նպատակներից մեկն է պատերազմներից, աղետներից ու զանգվածային սպանություններից հետո հողագնդի վրա մնացած մարդկանց մեծ մասի ստրկացումը, գործում է առանձնապես թաք չկենալով: Հետախույզները մի կանոն ունեն. որևէ բան թաքցնելու լավագույն եղանակը այն դնելն է երևացող տեղում` աչքի առաջ: Գաղտնի կառավարությունը բնավորված չէ մութ նկուղներում և ստորերկրյա ծածուկ անձավներում: Այդ մարդիկ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԵՆ, երևացող անձինք են»:
Իհարկե, այս ծրագիրը և այն կյանքի կոչածներն այնքան էլ նոր չեն: Դեռևս 1782-ին Ազատ մասոնության համագումարի մասնակից Վիրեո Գոնտն ասել է՝ «Ես ձեզ չեմ ասի մեր որոշումները, բայց դրանք շատ ավելի լուրջ են, քան դուք կարծում եք: Հյուսված դավը այնքան լավ է մտածված, որ ո՛չ թագավոր և ո՛չ էլ եկեղեցի կարող են փրկվել»:
1782 թվական: Ավելի հետ չգնամ, դա դուք էլ կարող եք անել:
Բայց վախենալ պետք չէ, տեղեկանալ է պետք, թե որտեղ են ձևավորվում այսօրվա անթաքույց ու թաքուն պատերազմները՝ դրանք հնարավորինս կանխելու, դրանց չծառայելու և դրանց դաժան խրախճանքում զոհ չդառնալու համար:
Բավականին վաղ ժամանակներից՝ աչքից հեռու, թաքուն ձևավորվող և գնալով հանգիստ իր ծրագիրն իրագործող կառույցը հանկարծ մարդկության աչքի առաջ հառնեց հզոր մի թափով և իր հրեշավոր նպատակի՝ արդեն իրողության սկիզբ դարձած ընթացքով: Վերջին հարյուրամյակների ընթացքում աշխարհում կատարված շատ ճակատագրական իրադարձություններ նույն ձեռքերի գործն են՝ մեր օրերում արդեն բոլոր իրադարձությունների: «Աշխարհը ղեկավարում են ոչ թե նրանք, ովքեր բեմի վրա են, այլ նրանք, ովքեր գտնվում են բեմի հետևում» (Դիզրաելի):


Ազատ մասոնությունը խորամանկորեն անընդհատ փոփոխել է իր գաղտնի կամ բացահայտ գործող կազմակերպությունների, մասոնական օթյակների անվանումները, միաժամանակ գործել մի քանի անվանումներով, որպեսզի խճճի իրավիճակը և ուշադրությունը շեղի իր գործունեությունից: «Օլիմպոսցիներ», «Լուսավորյալներ» (Մորիայի նվաճող քամիներ), «Հռոմեական ակումբ», «Սև արիստոկրատիա», «Կարմիր բրիգադներ», «Միջազգային հարաբերությունների խորհուրդ», «Եռակողմ հանձնաժողով», «Համաշխարհային ֆորում»... Բազում այլևայլ կազմակերպություններ, որոնք արդեն վաղուց ենթակա են վերահսկող գերագույն մարմնին` «300-ի կոմիտեին»: Գուցե և ավելի բարձրին:


«300-ի կոմիտեն» կազմված է տիրող դասակարգերի անձեռնմխելի ներկայացուցիչներից: Բրիտանական թագը վերահսկողության կենտրոնն է: Հետախուզությունում աշխատելուս շնորհիվ գիտեմ, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներն այս ամենազոր խմբին «Մոգեր» են կոչում: Կոմիտեն աշխարհի տիրական միակ կազմակերպված իշխանակարգությունն է, որը գերազանցում է բոլոր կառավարություններին և անձերին: Այն ընդգրկում է ֆինանսները, պաշտպանությունը, ինչպես նաև ամեն գույնի ու տեսակի քաղաքական կուսակցությունները: Ամերիկայում չկա կյանքի գեթ մի ոլորտ, որ կոմիտեի հսկողության տակ չլինի և նրա կողմից չնպատակաուղղվի «հարկավոր» ուղղությամբ: Չկա ընտրված որևէ պաշտոնյա կամ քաղաքական առաջնորդ, որ չենթարկվի նրա իշխանությանը: Նրանք ունեն բոլոր հանքատեսակները, մետաղներն ու թանկագին քարերը, ունեն կոկաին, ափիոն ու դեղագործական թմրանյութեր, բանկեր, նրանք վերահսկում են բազմապիսի պաշտամունքների և ռոք երաժշտության վրա» (Ջոն Քոլեման):


Դավադիր խմբի գաղտնի խորհրդանշաններից մեկը երկու մասերի բաժանված բուրգն է, որը 1782-ին դրոշմվել է ԱՄՆ-ի պաշտոնական կնիքի վրա, իսկ հետագայում` մեկդոլարանոցի: Բուրգի վերևում` անջատված մասի վրա, ամենատես աչքն է (Օզիրիսի կամ Բաալի` Բել, Նեմրութ` Չարի աստվածը), բուրգի տակ լատիներեն գրված է` «Ժամանակների նոր կարգ»:
«Երբ Աշխարհի նոր կարգը գործադրվի և մեկ կառավարություն լինի, բուրգի երկու մասերը միանալու են: Մասոնական նվիրապետությունը և այլ գաղտնի ընկերությունների կարգը նման են բուրգի: …Դավադրության հաջողությունը կախյալ է ճշմարիտը թաքցնելու անդամի կարողությունից: Վստահելի են միայն 33-րդ և ավելի աստիճանավորները» (Գերի Կահ, «Աշխարհի գրավման ճանապարհին»):
Ամենասարսափելին այն է, որ այդ խմբի՝ բավականին փոքր խմբի, ջրաղացին ջուր լցնողները մենք ենք, նրանք գործում են սովորական՝ իրենց կողմից արդեն ոչնչացման դատապարտվածների ջանքերով: Մենք ստրուկներ դարձանք ավելի շուտ, քան նրանք էին ծրագրել և սպասում: Յուրաքանչյուրը իր քթից այն կողմ չտեսնելու թմրության մեջ իրեն առաջարկված տաքուկ տեղը ավելի կարևորեց, քան եթե ոչ իր, ապա հենց իր շարունակության ճակատագիրը: Իհարկե, շատերը նաև անգիտության մեջ դարձան ծառայակիցներ:


«Նվիրապետությունը օգտագործում է միլիոնավոր անմեղ ապուշների որպես վահան իր և ժողովրդի միջև: Այդ մարդիկ օրեր են տրամադրում հիվանդանոց կառուցելու, հաշմանդամներին օգնելու և այլ բարեգործություններ անելու համար: Ո՞վ կարող է կասկածել, թե այդպիսի բարեգործական հաստատությունը մի հսկայական դավադրության հետևում է կանգնած: Պատվական անհատներ մասոնություն են ընդունել՝ կարծելով, թե քրիստոնեական հաստատություն է: Մասոնը կուրորեն երդվում է հնազանդվել, բացարձակապես անգիտակ, թե ինչ բանի: Շատ քչերն են կարողացել խույս տալ կազմակերպությունից ու բացահայտել նրա նպատակները»:


«Աշխարհի նոր կարգը» պիտի կառուցվի ներքևից դեպի վերև, ինչպես ժողովուրդներն ընդհանրապես երազել են: Նա պիտի գա ժողովրդավարության անվան տակ: Մարդկությունը պիտի խորհի, թե ինքն է իր ճակատագրի տերը, անգիտակ վարագույրի հետևում աշխատողների ծրագրերին: Գործելակերպը պարզ է՝ ազդել հասարակության մտածելակերպի վրա, մինչև մի օր արթնանանք և տեսնենք, որ Մեկ աշխարհի կառավարությունը իրականություն է, ուզենք կամ ոչ, ու փոխանցումը եղել է բնական: Այս բոլորը կարծես սուտ լինի: Սակայն, եթե թափանցես դրանց գաղտնիքների մեջ, պարզ կլինի, թե համաշխարհայնականները որքան գործ են կատարել» (Գերի Կահ, «Աշխարհի գրավման ճանապարհին»):


Կարելի է ասել՝ հսկայական գործ: Հենց այդ «ժողովրդավարություն» կոչված դիմակով քողարկված՝ խարխլելով մարդկային արժեքներ, մարդկային նկարագիր, ընտանիք, ազգ, ազգային գիտակցություն և այլն, և այլն: Այժմ երկրներ կան, որտեղ շեղված փոքրամասնություններն արդեն կեսից ավելին են, բայց օրենքի կողմից պաշտպանվում են առաջվա պես՝ ավելի, քան նորմալ մարդիկ: Եվ աճեցվում ու ուռճացվում ավելի ու ավելի՝ սկսած մանկապարտեզային տարիքից: Իսկ արհեստածին կլիմայական անոմալիաները, աղետները, պատերազմները, տարբեր ձևերով տարբեր հիվանդությունների տարածումը, տարբեր երկրներում՝ մեկ և ավելի բակտերիոլոգիական լաբորատորիաների ականների պես վտանգավոր ներկայությունը ողջ մոլորակն են իրենց մեջ առել: Սակայն մարդկությունը, կարծես, ելք չի էլ փնտրում. Ամեն մեկն իր գործին է՝ ինչպես ջրհեղեղից առաջ:
«Այդ միասնական աշխարհում բնակչության թիվը կսահմանափակվի, ինչը կկատարվի հիվանդությունների, պատերազմների ու սովի սփռման միջոցով, մինչև որ աշխարհի ողջ բնակչությունից կմնան 1 միլիարդ այնպիսի մարդիկ, որոնք տիրող դասակարգին օգուտ կբերեն գործունեության խստիվ ու հստակ որոշված ոլորտներում: Չի լինի միջին դաս, միայն տերեր ու ծառաներ: …Միասնական աշխարհի զինված ուժերը օրենքները բռնի կերպով կարմատավորեն բոլոր նախկին երկրներում, որոնք այլևս իրարից բաժանված չեն լինի սահմաններով: …Իսկ ով կըմբոստանա, պարզապես սովամահ կարվի կամ օրենքից դուրս կհայտարարվի` թիրախ դառնալով ամեն մեկի համար, ում մտքով կանցնի նրան սպանել» (Ջոն Քոլեման,՝ «300-ի կոմիտեն»):


Փառք Աստծո, դեռ բանը այս ամենին չի հասել, ուրեմն դեռ ավելի մեծ հնարավորություն ունենք մտածելու մարդկության ճակատագրի այսօրվա և վաղվա մասին, դեռ ժամանակ ունենք խույս տալու այդ ծրագրված կործանումից: Չմոռանանք, որ Աստծո կողմից նույնպես նախազգուշացված ենք՝ աշխարհի վերջի Աստվածաշնչյան հիշատակմամբ: Ընդամենը նախազգուշացված, ինչպես Նոյի ժամանակներում: Իսկ ցանկացած պատուհասից նախազգուշացում կոչ է բոլոր հնարավորություններով դրանից պաշտպանվելու և դրա դիմաց կանգնելու, գոնե կործանողների կողքին չկանգնելու: Այլապես որևէ նախազգուշացում պարզապես չէր լինի:
Բայց, ինչպես և Նոյի ժամանակ, նորից եմ կրկնում, մենք ոչինչ չենք ուզում փոխել, հասկանալ: Այդպիսով հենց ինքներս մեզ վրա բերելով ամեն մի աղետ և ամեն մի վերջ: Իսկ որ ամենասարսափելին է՝ հեռանալով Աստծուց ու Նրա՝ դեռևս մեզ պարզված ձեռքից: Դեռևս: Որովհետև այն օրերին.


«…կթույլատրվի միայն մեկ կրոն` սատանապաշտությունը, որը և սև մոգությունը կճանաչվեն ուսուցման օրինական առարկաներ: Քրիստոնեական բոլոր եկեղեցիները կքանդվեն: Արմատախիլ կարվեն ազգային հպարտությունը և ցեղային պատկանելությունը: ...Բոլոր մարդկանց վրա կդրոշմվեն յուրաքանչյուրի ով լինելը որոշող համարներ, որոնց առկայությունը կարելի կլինի հեշտությամբ ստուգել: Այդ որոշիչ համարները կմուծվեն ՆԱՏՕ-ի` Բրյուսելում գտնվող համակարգչի հավաքական կայք» (Ջոն Քոլեման, «300-ի կոմիտեն»):
Այստեղ ուզում եմ հիշեցնել Աստվածաշնչյան մի հատված «Հովհաննու Հայտնություն» գրքից, որը, գրված լինելով երկու հազար տարի առաջ, փաստորեն, բառ առ բառ կրկնվում է այսօր, արդեն որպես իրականություն.
«Եվ նրան իշխանություն տրվեց՝ շունչ տալու գազանի արձանին, որպեսզի արձանը խոսեր, և ով չերկրպագեր գազանի արձանին, սպաներ նրան։ Գազանն ստիպում էր, որ բոլորն էլ, փոքր թե մեծ, հարուստ թե աղքատ, ազատ թե ծառա, դրոշմ դնեն իրենց աջ ձեռքի և ճակատի վրա։ Եվ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, եթե չունենա այդ դրոշմը, այսինքն՝ գազանի անունը կամ նրա անվան տառերի թվի գումարը։
Եվ, Ով երկրպագում է գազանին և նրա արձանին, կամ ով նրա կնիքը դրոշմում է իր ճակատին կամ իր ձեռքի վրա, նա պիտի խմի Աստծու բարկության գինին:
Գիշեր ու ցերեկ հանգիստ չեն ունենա նրանք, ովքեր երկրպագեցին գազանին ու նրա արձանին և կրեցին նրա անվան դրոշմը»:


Կարծում եմ, արդեն պարզ է այդ գազանի ով լինելը. արձանինը՝ նույնպես: Այսօր, առաջ քաշելով մարդու անհատական համարի և, ի վերջո, նրա չիպավորման որոշ առավելությունները, փորձում են կյանքի կոչել բոլոր բոլորին նիշավորված կենդանիների վերածելու իրենց նպատակը: Իսկ երկու հազար տարի առաջ արդեն ասվել է դրա անընդունելի լինելու մասին, անգամ նշվել է, թե որտեղ է այն դրվելու՝ ճակատին և աջ ձեռքին: Եվ միայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճակատի և աջ ձեռքի վրա միայն չիպը կարող է միշտ ապահովված լինել անհրաժեշտ էներգիայով:


Բարձրյալի կողմից այդ համարը չընդունելու պահանջը բնավ էլ Նրա քմահաճույքը չէ: Այն ընդունելով, մարդը պարզապես դադարելու է մարդ, անհատ, հոգեկիր անձ լինելուց: Չիպը հնարավորություն է տալու ոչ միայն վերահսկելու նրան, այլև ղեկավարելու, հրահանգներ տալու՝ հուշելով օտար մտքեր և ցանկություններ, հիվանդացնելու և, վերջապես, ոչնչացնելու, երբ դրա կարիքը լինի:
Աշխարհի նոր կարգի ղեկավարները ունեն անհրաժեշտ ամեն բան, ի դեմս այսօրվա գիտության նվաճումների, ողջ մարդկության տվյալները մեկ տեղում հավաքելու և դրանք ցանկացած ձևով օգտագործելու համար: Իսկ այդ «անվան թվի՝ մարդու համարի», այն է՝ այսօրվա նաև «չիպ» կոչվածի մասին ՄԱԿ-ի հրատարակած գրքերից մեկում սևով սպիտակի վրա պարզ գրված է՝ ներդրվելու է մարդուն ղեկավարելու և վնասելու համար:
Դա դավադիր վերնախավի ամենանվիրական ձգտումն է, երբ հեշտից էլ հեշտ կլինի արագ կրճատել մարդկության թիվը՝ 7 միլիարդից մինչև կես միլիարդ (վերջին տվյալներով՝ նրանց արդեն մեկ միլիարդը շատ է թվում), նաև հեշտորեն կառավարել այդ մնացյալներին, որպես ստրուկների:


Իսկ արդեն նրանց նպատակների իրականացման բարձրակետում ծրագրավորված է հետևյալը.
«Ամուսնությունները կդրվեն օրենքից դուրս, և մեր իմացածի պես ընտանեկան կյանք չի լինի: Երեխաներին ծնողներից կխլեն վաղ հասակում և նրանց, որպես պետական ունեցվածք, դաստիարակելու կհանձնեն վերակացուներին»: (Շատ երկրներում այս ամենն արդեն ահռելի չափերի է հասել. օրինակ՝ Նորվեգիայում երեխաների արդեն գրեթե 1/4-ը վերցվում է ընտանիքներից, հանձնվում միասեռամոլների, օգտագործվում ինչպես ասես, շատ չսարսափեցնեմ: Եվ մեր երկրում էլ համառորեն կյանքի են ուզում կոչել այս ամենը իրականություն դարձնելուն միտված օրենքները՝ «բռնության դեմ, խտրականության դեմ պայքարի, երեխաների և այլոց իրավունքների պաշտպանության համար» գեղեցիկ արտահայտություններով ձևակերպված): «Լայնորեն կտարածվի պոռնոգրաֆիան: …Պարտադիր կլինի թմրանյութերի գործածությունը: …Գիտակցափոխիչ թմրանյութեր կխառնվեն սննդամթերքին ու խմելու ջրին: Մարդկային զանգվածները կցածրացվեն` վերածվելով սեփական կամքից զուրկ, հեշտ ենթարկվող ու կառավարվող վարժեցրած կենդանիների մակարդակով ու վարքով էակների: …Բոլոր հարստությունները կենտրոնացված կլինեն «300-ի կոմիտեի» էլիտայի (էլիտա` ընտիր սերմեր) ձեռքում: Արդյունաբերությունը լիովին կոչնչացվի` ատոմային էներգիայի համակարգերով հանդերձ: …Մեծ քաղաքների բնակչությունը բռնի կտարվի հեռավոր շրջաններ, հրաժարվողները կոչնչացվեն: Ժամանակ առ ժամանակ կստեղծվի սննդի, ջրի և բուժօգնության դեֆիցիտ, որպեսզի զանգվածներին հիշեցվի, որ նրանց գոյությունն ամբողջովին կախված է կոմիտեի բարի կամքից: Դեղորայք կամ բուժօգնություն չի մատուցվի առանց տարածքային հսկիչների հատուկ թույլտվության: Չընտրանու ձեռքին ոչ մի մետաղադրամ կամ թղթադրամ չի լինի: Բոլոր հաշվարկները կկատարվեն ծախսաքարտի միջոցով, որի վրա դրոշմված կլինի քարտատիրոջ ով լինելը ցույց տվող համարը: 300-ի որոշած կարգն ու կանոնները խախտած յուրաքանչյուր անձ կպատժվի քարտի գործողության առժամանակ դադարեցմամբ»: (Այս ամենից շատ բան և շատ երկրներում արդեն տեսնում ենք: Եթե դեռ չեք նկատել, պարզապես ուշադիր նորից հայացք սահեցրեք մոլորակի մակերեսով մեկ և մի մոռացեք նաև մեր երկիրը): «Միայն ընտրանուն թույլ կտրվի ունենալ անձնական զենք, փող և ավտոմոբիլ: Այդ ընտրանու անդամները հիրավի հավատում են, թե իրենք կարող են հաստատել Համաշխարհային նոր կարգ` իր միավորյալ փողային համակարգով: Կործանել կրոնները, հատկապես` քրիստոնեությունը: Հսկողություն հաստատել առանց բացառության յուրաքանչյուր մարդու վրա` գիտակցության կառավարման միջոցների օգտագործմամբ: Դադարեցնել գիտահետազոտական բոլոր աշխատանքները, բացառությամբ Կոմիտեի օգտակար համարածները: Իրագործել «անօգուտ հացակերների» ոչնչացումը: Ստեղծել համընդհանուր ճգնաժամ և հարուցել համընդհանուր քաոս: Քայքայիչ գործակալներ բնավորել բոլոր կառավարությունների մեջ և դրանց ներսից վարել երկրների ինքնիշխան ամբողջականությունը քանդելու գործունեություն: Կառուցել ահաբեկության համաշխարհային մեքենա և բանակցություններ վարել ահաբեկիչների հետ ամենուրեք: Այս նպատակներից շատերը կամ արդեն կատարվել են, կամ շուտով կկատարվեն» (Ջոն Քոլեման, «300-ի կոմիտեն»):


Մեր կողմից ոչինչ չձեռնարկելու դեպքում այս ամենը լրիվ չափով սպառնում է եթե ոչ մեզ, ապա մեր սերունդներին, որոնց կյանքի երանգները մե՛նք և այսօ՛ր ենք ձևավորում: Կարծում եմ, ոչ ոք չի ցանկանա այդպիսի մեծ մեղք վերցնել իր հոգուն և որպես ժառանգություն թողնել եկողներին իր անգործության ու վախկոտության արդյունքը:
Մենք արդեն մեղքի բաժին ունենք՝ հենց այսօրվա իրադարձությունների ընթացքը կանխելու համար ոչ միայն ոչինչ չանելով, այլև անգամ շարժիչ ուժ դառնալով դրա համար: Մենք, հերոսության հրաշքներ գործելով մեր երկրի սահմանների վրա, աչք ենք փակում և դեռ ինքներս օգնում, որ միջազգային կառույցները մեր սահմաններից ներս երկիրը կործանող, ազգի դեմքն ու կերպարը աղճատող օրինագծեր ընդունել պարտադրեն, կյանքի բոլոր ոլորտներում դավադիր գործունեություն իրականացնեն միջազգայինի պահանջներով կազմված ծրագրերով: Անցյալ դարակեսին գաղտնի ժողովում հնչածը այսօր կյանք է դարձել. «Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց՝ այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ» (ԱՄՆ-ի ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսի՝ ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների խորհրդի 1945-ի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ ընթերցած զեկույցից):


Մենք ողողված ենք նրանց կողմից դեպի մեզ հոսող միլիոնավոր եվրոներով և դոլարներով, որոնք օր օրի մեծացնում են մեր երկրի վզին փաթաթված պարտքը՝ բոլորովին էլ դեպի լավը չփոխելով մեր կյանքի որակը: Այստեղ կառուցում են, հրամայում են, հաշվետվություն են պահանջում այլք:
Ոչինչ չի խնայվում նաև, որպեսզի մարդկանց անտարբերությունն ու թմրեցումը, իրենց չխանգարելու չափով, միշտ ապահովված լինեն.
«Մենք նրանց կզբաղեցնենք զվարճություններով, բոլոր ձևերում: Այդ հետաքրքրությունները վերջնականապես նրանց կշեղեն այն հարցերից, որոնցով մեզ հարկ կլինի պայքարել նրանց դեմ» («Սիոնյան իմաստունների» արձանագրություններից):
Բացի զվարճություններից, որոնց համար փող չի խնայվում, աշխատում են նաև անմիջապես մարդկանց հոգեբանության փոփոխման վրա և՝ ամենատարբեր ձևերով: Մոլորակի վրա կան և գործում են ուղեղարդուկման բազմաթիվ ինստիտուտներ, մշակվում են նոր մոտեցումներ մարդու կերպարը փոխելու համար: Նմանատիպ հիմնարկներից ամենամեծը Թավիստոկի ինստիտուտն է: Որպես հոգեբանական ազդման մեթոդ, լայնորեն կիրառվում է վախեցնելու ռազմավարությունը, մարդուն երկար ժամանակ հակասական լուրերով անորոշության մեջ պահելը: Դրանից մարդը կաթվածահար վիճակի մեջ է ընկնում. «Այսօր մարդիկ կարծում են, թե իրենք լավ են իրազեկված, սակայն չեն պատկերացնում, որ իրենց համարած կարծիքները, փաստորեն, ստեղծվել են Ամերիկայի հետազոտական ինստիտուտներում և խելքակենտրոններում, և մեզնից ոչ մեկը չի կարող սեփական կարծիք կազմել տեղեկությունների այն հեղեղաջրերից, որ մեզ վրա բացել են ԶԼՄ-ները: Դրանց միջոցով կարելի է հասարակական ՆՈՐ կարծիք ստեղծել բացարձակապես ուզածդ հարցի շուրջ և աշխարհով մեկ տարածել ընդամենը երկու շաբաթում: Ստացվում է, որ մենք արձագանքում ենք ճիշտ այնպես, ինչպես մեզ ծրագրավորում են» (Ջոն Քոլեման):
Մարդուն բթացնելու համար օգտագործվում են նաև անմիջապես ուղեղի ֆիզիոլոգիայի վրա ազդող միջոցներ՝ ճառագայթում, սնունդ և այլն:


ՈՒշադրության կենտրոնում է հատկապես երիտասարդությունը, որովհետև, նախ՝ երիտասարդությանը հեշտ է ցանկացած գաղափարի հետևից տանելը, շեղելը, բացի դա, այդ կերպ հակադրվում են սերունդներն իրար և չեն կարող ընդհանուր ուժ կազմել, հաջորդը՝ հասուն, ձևավորված մարդիկ, որոնք կարող էին շատ բան անել և նաև ճիշտ ուղղորդել երիտասարդությանը, հայտնվում են լրիվ կյանքից դուրս վիճակում. «Այսպես, սերունդ առ սերունդ, մենք կսասանենք: Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ» (Ալեն Դալես):
Իսկ այն քչերը, որոնք ազգի համար մտահոգության սրված բնազդով են ապրում, այսինքն, իսկական մտավորականությունը, հեղինակազրկվում են, դատապարտվում կենցաղային անտանելի պայմանների, դուրս մղվում ազգի, ժողովրդի ճակատագրական հարցերով զբաղյալ բոլոր ոլորտներից:


«Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու» (Ալեն Դալես):
Որևէ պատերազմում հաջողության հասնելու համար ամենակարևորը թշնամի ուժի մասին լիակատար տեղեկություն ունենալն է՝ նրա ծրագրած ընթացքի, նրա գործունեության մեթոդների, զինատեսակների և այլնի մասին: Բոլորս պետք է վերջապես ամբողջական պատկերացում ունենանք այդ անդադար՝ տիվ ու գիշեր խառնած, իր հրեշավոր գործը իր ամենահզոր զենքերով՝ ստով, կեղծիքով, խարդավանքով առաջ տանող, տարբերանուն կազմակերպություններից ամենավերջինի թիկունքի հետև թաք կացած ոչ մեծ խմբի նպատակների, թուլությունների, ամեն բանի վերաբերյալ:


Միայն այդպես՝ հասկանալով նրանց շռայլորեն այս ու այն կողմ սփռվող գումարների, օգնությունների, հուդայաբար մատուցվող համբույրների և ժպիտների իրական իմաստն ու դրանց դառնահամը, շատերը (խոսքն առաջին հերթին իշխանավորներին է վերաբերում) արդեն տասը կչափեն, մեկ կկտրեն, ելքեր կփնտրեն հնարավորինս ազգ ու երկիր այդ ամենից պաշտպանելու համար, կսովորեն իրենք էլ խորամանկել՝ բացված երախից հեռու մնալու և խույս տալու հնարքներով: Եվ, ամենակարևորը, հաստատ այդուհետ կփակվի որպես ստրկության վճար տրվող վարկ-փողերի հանդեպ բացված անհագուրդ ախորժակը: Բայց առայժմ. «Գոյերը մտնում են օթյակներ հետաքրքրասիրությունից կամ հուսալով, որ դրանց օգնությամբ կհասնեն հասարակական կարկանդակին, ոմանք էլ այն բանի համար, որ ծարավի են հաջողության և ծափահարությունների, ինչում մենք շատ շռայլ ենք: …Որքան մերինները հրաժարվում են հաջողությունից, միայն թե իրագործեն իրենց պլանները, այնքան գոյերը պատրաստ են ցանկացած պլան զոհելու, միայն թե հաջողության հասնեն: …Այդ վագրերը ոչխարի հոգիներ ունեն, իսկ նրանց գլուխներում միջանցիկ քամիներ են խաղում»:
Եվ շարունակվում է դավի բացահայտ շքերթը. «Բոլոր հնարավոր, թաքուն ուղիներով, ոսկու օգնությամբ, որն ամբողջովին մեր ձեռքերում է, ստեղծելով ընդհանուր տնտեսական ճգնաժամ, մենք փողոց կշպրտենք աշխատավորների ամբողջ բազմություններ: Հանապազօրյա հացի կարիքը գոյերին կստիպի լռել և լինել մեր հնազանդ ծառաները» (Ս. ԻԱ.):


Միջազգային բոլոր կառույցներն են զբաղված համաշխարհայնականների ոտքերի առաջ փռած կարմիր գորգը հարթեցնելով: Երրորդ համաշխարհայինը գնալով ավելի է թափ առնում, չնայած ոչ մարտի փողեր են հնչել կամ հնչում, ոչ էլ մարտի ճակատ ու թիկունք կա:
Դանդաղ ընթացող գործընթացը բացահայտից վտանգավոր է նրանով, որ մարդիկ անմիջապես չեն ընկալում այն որպես լուրջ վտանգ ու չեն փորձում հակազդել, ընդդիմանալ դրան, հակառակը, հարմարվում են, սովորում, այն ընդունում որպես կյանքի նորմ: Իսկ երբ հասկանում են, որ այն անհարիր է իրենց գոյատևությանը, արդեն թևաթափ ու պարտված են լինում:


«Սպասելու փոխարեն, մինչ մեզ «երկինք կհամբարձեն», մենք պետք է կանգնեցնենք 300-ի կոմիտեն` նախքան նա կհասցնի մեզ «Նոր խավար դարի» կալանավորներ դարձնելու նպատակին» (Ջ. Քոլեման): Երբ Ջոն Քոլեմանը տարիներ առաջ գրում էր այս տողերը, վստահաբար ավելի մենակ էր, քան մենք՝ այդ դավին տեղյակներս այսօր: Սակայն նա հասկացել էր մեկ բան՝ ապրելու և գոյատևելու համար այլ ելք պարզապես չկա:
Բնականաբար, անհնար բան է այդ արդեն կուռ պատին դիմահայաց բռունցք ճոճելն ու ճակատ ջարդելը նրա վրա: Բայց, ինչպես խորամանկ քայլերով առաջ գնացին ու մեր կյանք մտան նրանք, այնպես էլ պետք է վարվենք մենք՝ փոքր քայլերով, փոքր հաղթանակներով և երբեք չմոռանալով, որ մեզ հետ, եթե կարողանանք բացել փակված աչք ու ունկերը, ողջ մարդկությունն է՝ հակառակ կողմի մի խմբի դեմ: Եվ ամենակարևորը՝ մեզ հետ և մեր կողքին Բարձրյալն է, եթե , իհարկե, մենք ենք Իր կողքին և Իր հետ:


Եթե նրանք կարողացան ողջ մարդկությանը տանել իրենց բացած սխալ, մարդու էությանն անհարիր ճանապարհով… («Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին») (Ալեն Դալես), ապա մենք ավելի մեծ շանսեր ունենք նրան ճիշտ ուղի վերադարձնելու: Ընդամենը արթնություն է պետք: Եվ ամեն ոք նախ ինքը պետք է զննի իր ընթացքը, թե որքանով է մասնակից իր իսկ ոչնչացման գործընթացին: Եվ, ինչպես պատերազմի դաշտում, ընտրի մահն անգամ, քան իր հարազատին, իր երկիրը ոտքի տակ տվողի ձեռքի արյունոտ հացը:
Հենց այդ համաշխարհայնականներն են պնդում. «Մարդու հնարավորություններն անսահման են» (Ս. Ի. Ա): Եվ դա իսկապես այդպես է: Չէ՞ որ մենք ստեղծված ենք Արարչի պատկերով և նմանությամբ և ուրեմն Նրա ամենակարողությունից էլ մաս ունենք: ՈՒրեմն չենք կարող ավելի քիչ հնարավորություններ ունենալ, քան չարի «ողորմածությանը» հանձնված այդ խումբը: Պարզապես նրանք հավատարիմ են իրենց թող որ չար նպատակին և առաջ են գնում իրենց անսահման հնարավորությունների հավատի դրոշի ներքո:


Կկարողանա՞նք, ի վերջո, մեր անձի՝ այդ պահին թվացյալ շահը ավելի չկարևորել, քան բոլորիս վաղվա օրը, մեր իրական շահը թողած՝ ծառայելով թշնամու՝ մեր դեմ ուղղված նպատակին: Կկարողանա՞նք մեր Աստծուն այնքան արժանի լինել, որ Իր օգնությունը պահպանիչ վահան դառնա մեզ համար, որքան նրանք են արժանի իրենց հովանավոր ուժին: Կկարողանա՞նք Հիսուսի պատվիրանին հնազանդ՝ սիրել միմյանց, որպեսզի նաև միավորվենք բռունցքի պես, և գնանք Լույսի հետևից: Արարման ծիլեր դառնալով քաոսի մեջ:
Որ այլևս չզարմանանք ու չնախանձենք հակառակորդի միասնականությանը. «սիրեք իրար, օգնեք մեկդ մյուսին: Օգնեք միմյանց, եթե անգամ ատում եք իրար» («Սիոնյան իմաստունների» արձանագրություններից):


Եթե կարողանանք, համաշխարհայնականների ծրագիրն ի՞նչ է որ. անգամ աշխարհի վերջի աստվածաշնչյան զգուշացումը կարող է իր ընթացքը փոխել ու պարզապես չգալ:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 2649

Մեկնաբանություններ