Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայեր, մայր հայրենիքից ու բոլոր երկրներից, միացէք ու հավատացէք ձեր վերածննդին

Հայեր, մայր հայրենիքից ու բոլոր երկրներից, միացէք ու հավատացէք ձեր վերածննդին
25.12.2015 | 00:41

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի զանգերը հնչեցին այսօր՝ ավետելով լուսաբացը մի Նոր Տարուայ, որ մենք հաշվում ենք Յիսուսի ծննդից մինչև 1991 թվականը:
Թէև մեր հայրենի երկրի մարմինը զարկուած է՝ 1988 թուի երկրաշարժի ահեղ հարուածից, ու թէև մեր սրտերը խոցուած են Արցախի ցավով, սակայն մեր ազգի զավակները բոլորը, ի Հայաստան և ի սփիւռս աշխարհի, մնում են իրենց գոյապայքարի ուխտի վրայ անշարժ ու անսասան ինչպես մեր նախնիները, անցնող հազարամեակներին, շարունակ:
Ապրելու և գոյատևելու մեր ազգային ուխտը՝ նուիրագործուել ու պայծառակերպուել է Առաքելական մեր Մայր եկեղեցու աղօթքներով և լույս ճառագայթումներով սերնդից սերունդ, անմար հավատով առ Աստուած ու տեսիլքովը յավիտենականութեան խորհրդի:
Այո, հայը հավատում է Աստծուն, որովհետև որոշել է չմահանալ, այլ ապրել ամէն գնով, ապրել ու արարել բոլոր պայմաններում:
Մեր ազգը իր հոգու խորքում պահում է անիմանալի գաղտնիքը լինելիութեան, նույնիսկ իր մարմնի մահուան գնով: Միայն թէ՝ հոգին մնա կենդանի ու անաղարտ: Որովհետև նա հավատում է Յիսուսին, թե` «Հոգին է կենդանարար»:
Արդ, հարազատներ մեր, հավատով առաջ ընթանանք՝ ապրելու ազնիվ կրքով ու շինարար ոգով, մեր կյանքի և աշխատանքի ճանապարհը լուսավորելով նորաստեղծ մեր պետութեան օգոստոսեան Հռչակագրի լոյսով, մէկ սիրտ, մէկ հոգի, իբրև հարազատ եղբայրներ, կեանքի կոչելու համար մեր վերածնուած ժողովրդի արդար երազանքները, ներուժ ձգտումով ինքն իրեն վերակերտելու՝ նոր ձևերի մէջ, նոր տեսիլքներով, նոր թռիչքով:
Աշխարհի պատմութիւնը վկայում է, թէ նպատակի մեկութիւնն է, որ ծնունդ է տալիս ազգի հոգեկան կեանքի կազմաւորմանն ու ամրապնդմանը:
Ազատ ու ինքնիշխան ապրելու նպատակի շուրջ՝ համազգային համախմբում, համերաշխ ու միակամ ու կարգապահ- ահա երաշխիքները մեր մայր երկրի անվտանգ պահպանման և ապագա բարօրութեան:
Հայեր, մայր հայրենիքից ու բոլոր երկրներից, միացէք ու հավատացէք ձեր վերածննդին, հավատացէք ձեր հավաքական ուժին ու ձեր առավել պայծառ ապագային։
Մի տկարացէք, մի շփոթուեք, մի յուսալքուէք:
Մի վախեցէք անցողիկ դժուարութիւններից ու նեղութիւններից:
Մի վախեցէք պատասխանատուութիւն ստանձնելուց, ձեր պարտքը անսակարկ կատարելուց:
Եվ մի վախեցէք ազատ ապրելուց: Յիշեցէք պատգամը Քրիստոսի մեծ առաքեալի՝ «Եղբայրներ, դուք կոչուած էք ազատութեան:


ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌ
1991 թ.

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ