Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մայր Թերեզան կսրբադասվի

Մայր Թերեզան կսրբադասվի
18.12.2015 | 14:12

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաշագործություն է համարել Մայր Թերեզայի կողմից գլխուղեղի ուռուցքներ ունեցող բրազիլացի տղամարդու բուժումը և կաթոլիկ միանձնուհին կսրբադասվի։ Կաթոլիկ եկեղեցու կողմից երանելիների շարքը դասված Մայր Թերեզայի սրբադասման արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին` Հռոմում։ Ալբանացի միանձնուհին մահացել է 1997թ.` 87 տարեկանում: Նա աշխարհին հայտնի է որպես մեծագույն մարդասեր, որ ծառայում էր հիվանդներին ու աղքատներին: 1978 թ. նա արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ