Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հանդիպում են կաթոլիկն ու ուղղափառը և հարցնում են. «Քո Քրիստոսն արդեն հարություն առե՞լ է, իմը՝ մեկ շաբաթից»

Հանդիպում են կաթոլիկն ու ուղղափառը և հարցնում են. «Քո Քրիստոսն արդեն հարություն առե՞լ է, իմը՝ մեկ շաբաթից»
13.06.2015 | 17:21

Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է վերանայել Սուրբ Զատիկը նշելու ամսաթվի հաշվարկի մեթոդը, որ բոլոր քրիստոնյաները Փրկչի Հարության տոնը նշեն միևնույն օրը՝ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նրա խոսքով՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին պատրաստ է քննարկել Սբ Հարության տոնը նշելու միասնական ամսաթիվը, որը կնշվեր նույն օրը «և Հռոմում, և Կոստանդնուպոլսում, և Մոսկվայում»: «Հանդիպում են կաթոլիկն ու ուղղափառը և հարցնում են. «Քո Քրիստոսն արդեն հարություն առե՞լ է: Իմը՝ մեկ շաբաթից»,- Ֆրանցիսկոս պապի խոսքերն է մեջբերում իտալական Corriere della Sera-ն: Որպես կանոն կաթոլիկների և ուղղափառների Սուրբ Հարության տոնի ամսաթվերի տարբերությունը մեկ շաբաթ է կազմում, բայց երբեմն կարող է 1 ամիս լինել։ Երբեմն զատիկները նաև համընկնում են: Հնարավոր միասնական ամսաթիվ կարող է լինել ապրիլի երրորդ կիրակին: Զատկի ամսաթվերի միասնականացնելու գաղափարը նախկինում արդեն բարձրաձայնել է Ֆրանցիսկոս պապը, իսկ ավելի վաղ հայտարարվել է Պողոս VI պապի ժամանակ:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ