Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Սիրելի՛ անհանգստացած աշակերտ, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոց։ Քեզ սիրող Հայր»

«Սիրելի՛ անհանգստացած  աշակերտ, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոց։ Քեզ սիրող Հայր»
03.04.2015 | 10:53

Մի անգամ Աննա Գրեհեմը՝ ամերիկյան հայտնի քարոզիչ Բիլլի Գրեհեմի դուստրը, մասնակցում է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությանը նվիրված թոք-շոուին, որտեղ նրան հարցնում են, թե ինչու Աստված թույլ տվեց, որ նման բան տեղի ունենա: Այս հարցին ի պատասխան՝ Աննան շատ հստակ ասում է. «Ես հավատում եմ, որ Աստված մեզ նման ցավում է այս ամենի համար: Բայց չէ՞ որ մենք տարիներով դուրս էինք մղել Նրան մեր դպրոցներից, կառավարությունից և, ի վերջո, մեր սեփական կյանքից: Եվ ես կարծում եմ, որ Աստված, լինելով ջենթլմեն, պարզապես զիջել է: Մի՞թե մենք կարող ենք ակնկալել Աստծուց պաշտպանություն և օգնություն՝ միևնույն ժամանակ Նրան ասելով, որ հեռանա մեր կյանքից:
Եկե՛ք հիշենք: Երբ Մեդլին Մյուրեյ Օ’Հաիրը հայտարարեց, որ դպրոցն աղոթելու տեղ չէ, մենք ասացինք. «Շատ լավ»: Այնուհետև ինչ-որ մեկն ասաց՝ լավ կլինի, որ դպրոցում Աստվածաշունչ կարդալն արգելվի, և մենք կրկին ասացինք. «Շատ լավ»: Այնուհետև բժիշկ Բենջամին Սփոքն ասաց, որ երեխաներին դաստիարակելիս չի կարելի բարկանալ, ավելին՝ անգամ մեկ ապտակ տալ, որովհետև այդպես մենք ազդում ենք նրա հոգեկան աշխարհի վրա: Մենք այս անգամ էլ համաձայնեցինք, և երեխաները մեծացան սանձարձակ, ինքնուրույն, անհնազանդ և հանցագործ: Հետո ինչ-որ մեկն ասաց, որ ուսուցչուհին կամ տնօրենն իրավունք չունեն պատժելու մեր երեխաներին, և մենք կրկին պատասխանեցինք. «Շատ լավ»: Հետո ինչ-որ մեկն առաջարկեց թույլ տալ, որ նույնիսկ դպրոցական աղջիկները գնան արհեստական վիժեցման, և այդ մասին կարող են անգամ ծնողները չիմանալ: Եվ մենք ասացինք՝ «Շատ լավ»: Մեկ ուրիշն էլ առաջարկեց, որ ամսագիր տպագրենք կանացի մերկությունը որպես բարձրագույն արվեստ գովերգելու համար, և մենք կրկին համաձայնեցինք: Այդ ժամանակ էր, որ ոմանք էլ իրենց իրավունք վերապահեցին նույնն անելու նաև երեխաների հետ: Եվ ո՞րն էր այս ամենին մեր պատասխանն այս անգամ. «Նրանք ունեն ազատ արտահայտման իրավունք»: Այնուհետև ֆիլմարտադրությունն ասաց, թե եկեք նկարահանենք ֆիլմեր, հաղորդաշարեր, որ կքարոզեն բռնություն, ազատ սեքս: Եկեք նկարահանենք հոլովակներ, որտեղ կլինեն թմրամոլներ, մարդասպաններ: Եվ այս անգամ էլ մեր պատասխանն էր. «Սա ընդամենը զվարճանք է, և վատ բան չկա այս ամենի մեջ: Շարունակեք նույն ռիթմով»: Իսկ հիմա մենք հարց ենք տալիս՝ ինչո՞ւ են մեր զավակները անխիղճ, ինչո՞ւ չեն զանազանում լավը վատից, ինչո՞ւ են հանցագործություններ անում: Եթե մի պահ կենտրոնանանք և մտածենք, ապա կհասկանանք, թե ինչու: Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ ակնհայտ երևում է հունձքի և ցանքի օրենքը: Տեղին է բերել մի օրինակ: Մի աշակերտ գրել էր. «Սիրելի՛ Աստված, ինչո՞ւ Դու չփրկեցիր դպրոցում իմ աչքի առջև մահացած աղջկան։ Քո անհանգստացած աշակերտ»: Իսկ Աստված պատասխանել էր. «Սիրելի՛ անհանգստացած աշակերտ, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոց։ Քեզ սիրող Հայր»:


Քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ŻÂżÂ˝ĂŻÂżÂ˝ĂŻÂżÂ˝ĂŻÂżÂ˝ĂŻÂżÂ˝/1594323686">Աղբը՝ սո­ցիա­լա­կան վի­ճա­կի ին­դի­կա­տոր
Աղբը՝ սո­ցիա­լա­կան վի­ճա­կի ին­դի­կա­տոր