ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Կացին և ապտակներ

Կացին և ապտակներ
18.02.2014 | 16:45

Թբիլիսիում երեկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի ու Վրաստանի տարածքում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատիվը պաշտպանելու համար Սբ Էջմիածին եկեղեցու տարածքում հավաքված թբիլիսահայերը ուղևորվել են դեպի հայ համայնքի ներկայացուցիչ Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գոգա Էլիբեկովի տուն, որն էլ նրանց ընդառաջ դուրս է եկել կացնով, տեղեկացնում է Ռուսաստանում գործող «Երկրամաս» պարբերականը, որին մանրամասներ են հաղորդել «Թբիլիսայահերի ասամբլեա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վաղ առավոտյան Վրաստանում գործող Սբ Էջմիածին եկեղեցու տարածքում հավաքված Վիրահայոց թեմի անդամները դիմել են «Հայարտուն» մշակութային կենտրոն՝ պահանջելով հրավիրել Գոգա Էլիբեկովին, որ ներկայացնի ապացույցներ Վիրահայոց թեմի առաջնորդարանի «անբարեխիղճ գործունեության» վերաբերյալ, ինչպես նաև՝ իր «բազմաթիվ համախոհներին», որոնց անունից հանդես է գալիս:
Մի քանի հեռախոսազանգերից պարզվել է, որ Գոգա Էլիբեկովը հրաժարվում է հանդիպումից, և մարդիկ շարժվել են դեպի նրա բնակարան:
Կես ճանապարհին նրանց ընդառաջ դուրս է եկել Գոգա Էլիբեկովը և սկսել վիրավորել մարդկանց առաջնորդող տեր Մանուկ քահանային՝ «ոչ ցենզուրային բառերով», հարվածել է նրան, հոգևորականի կողմնակիցներն Էլիբեկովին ապտակներ են հասցրել: Էլիբեկովը փախել է իր տան ուղղությամբ՝ օգնություն կանչելով հարևաններին, ապա վերադարձել՝ կացնով: Նրանից խլել են կացինը, և այս ընթացքում կանանցից մեկը թեթև վնասվածք է ստացել:
Միջադեպն այսքանով չի ավարտվել. Էլիբեկովը մի քանի անգամ վերադարձել է և փորձել կռիվ հրահրել: Կռվին փորձել է միջամտել Գոգա Էլիբեկովի որդին:
Միջադեպից հետո Սբ Էջմիածնի բակ է ժամանել վրացական ոստիկանությունը, ում միջադեպի մասնակիցները դեպքի վերաբերյալ բացատրություններ են տվել:
Ըստ «Երկրամաս»-ի՝ վիրահայոց թեմի անդամները նոր չէ, որ պահանջում էին պատասխանատվության ենթարկել Գոգա Էլիբեկովին՝ Վիրահայոց թեմի առաջնորդի և Վրաստանում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հեղինակությունը մրոտելու փորձերի համար:

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ