ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Քանի՞ գրոշ արժեն կաթողիկոսի եկեղեցաշինական հակումները

Քանի՞ գրոշ արժեն կաթողիկոսի եկեղեցաշինական հակումները
04.02.2014 | 14:14

«Աջակցենք Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին» անունով էջ է բացվել Facebook սոցցանցում, որում արված գրառումներից պարզվում է, որ քահանա Տեր Եզնիկ Մալխասյանը ծանր հիվանդ է: «Հայ բժիշկների եզրակացությամբ հիվանդ օջախում պրոգրեսիվ աճ չի նկատվել, ռուս գործընկերներին մնում է խորհրդակցելով որոշեն իրականացվելիք բուժման տեսակն ու ինտենսիվությունը: Ամենայն հավանականությամբ արդեն շաբաթվա վերջում Տեր Հայրը կտեղափոխվի Ռուսաստան` լիարժեք բուժման հույսով»,- գրված է էջում: Քահանային անհրաժեշտ է քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում, որի համար հանգանակություն է կազմակերպվել: Ասվում է, որ բուժումը տևելու է «մի քանի փուլ, այնպես որ օգնությունը դեռ երկար ուշացած չի լինի»:

Նկատենք, որ այս օրերին մայրաքաղաքի կենտրոնում կաթողիկոսի երևանյան նստավայրն է կառուցվում և այնքան արագ տեմպերով, կարծես Հայաստանի ապագան հենց դրանից է կախված: Եվ, ընդհանրապես, կաթողիկոս Գարեգին Բ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում նոր եկեղեցիների բազմացմանը, քան թե հների վերականգնմանը: Այս ամենի ֆոնին Հայ առաքելական եկեղեցու քահանան ծանր վիճակում է և բուժման համար ֆինանսական աջակցության կարիք ունի, նրա հարազատները դիմել են ծայրահեղ քայլի: Ուրեմն քանի՞ գրոշ արժեն կաթողիկոսի եկեղեցաշինական հակումները, եթե Մայր աթոռին ծառայող քահանան կյանքի համար պայքարելու գումար չունի:

Իրականում, մեր եկեղեցու «ձեռքը» երբեք քարի տակ չի եղել: Մայր աթոռը բազմաթիվ նվիրատվություններ է ստանում, թեև դրանց մասին ոչ մի տեղեկություն պաշտոնական կայքում չկա: Կայքի «Օժանդակություն առաքելությանը» բաժնում ընդամենը մի փոքրիկ սիրաշահություն է`ուղղված հավատացյալներին և նշված է նվիրատվություն անելու ձևերը: Ոչ մի նշում, թե տարվա կտրվածքով եկեղեցին ինչ նվիրատվություններ է ստացել, ումից և դրանք ինչ նպատակներով են ծախսվել: Ստացվում է, որ հավատացյալների գործը միայն նվիրատվություն անելն է: Դե, եկեղեցին ինչո՞ւ պիտի հաշվետու լինի հասարակ մահկանացուներին: Դառնալով Տեր Եզնիկի առողջական վիճակին` հավելենք, որ եթե Մայր աթոռn օգնության ձեռք չի մեկնում իր հոգևորականներին, ապա ո՞ւմ և ի՞նչ շահերի է ծառայում ընդհանրապես այն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Քահանայի ապաքինմանը կարող եք աջակցել նվիրատվություն անելով BTB բանկում:

ՎՏԲ բանկ, ստացող` Ղազարյան Լիանուշ (Տեր Եզնիկի եղբոր կինն է):


16008036631502 AMD
16008036631503 USD
16008036631504 EUR
16008036631505 RUS

Դիտվել է՝ 1779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ