Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Եթե մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին

Եթե մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին
27.01.2014 | 11:56

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթում է Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածների և նրանց հարազատների համար:
Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
Հռոմի պապը կոչ է արել կառուցողական երկխոսություն զարգացնել Ուկրաինայում՝ պետական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության միջև՝ խուսափելով բռնությունից:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ