Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Հողագործը

Հողագործը
24.01.2014 | 13:09

Մի հողագործ եզները լծած, իր մեծ գութանով արտերն է հերկում: Նայում է երկնքին ու մտածում. «Տեր Աստված, հուսով եմ, որ այս տարի ինչ էլ ցանեմ, առատ բերք կունենամ և անցյալ տարիների երաշտից ու անհաջողություններից կխուսափեմ»:
Աստծո հրեշտակը մոտենում է ու ասում.
-Աշխատիր հողն այնպես հերկել, որ կարողանաս արտերը հավասարաչափ ջրել, ուստի և առատ բերք ստանալ:
Հողագործը ինքնագոհ, բայց փոքր-ինչ դառնացած նայում է հրեշտակին ու պատասխանում.
-Դեռ մանկությունից հողի հետ եմ խաղացել ու աշխատել և իմ գործի մեջ վարպետացել, այժմ եկել ես և ինձ խորհուրդ ես տալիս, թե ինչպե՞ս դաշտերը հերկել, ավելի լավ է, դու գնա երկինքն ու ամպերը հերկիր ու հրեշտակային գործերով զբաղվիր:
Հրեշտակը ժպտում է ու պատասխանում.
-Քանի որ քեզ վարպետ ես համարում, իսկ ինձ` աշակերտ, արդ, երկնքի ամպերն այնպես խառնիճաղանջ եմ հերկել, որ եթե արտերդ հավասարաչափ չվարես ու չոռոգես, ապա դժվար թե երկնքից թափվող անձրևները դաշտերդ ամբողջապես զովացնեն ու առատ բերք պարգևեն:
Այս առակի կարևոր պատգամներից մեկն այն է, որ հաճախ մարդիկ իրենց ցանկալի կարիքն են ուզում ստանալ Աստծուց, սակայն այլ պատասխան են ստանում, առավել ևս չեն հասկանում, թե Աստված իրենց ինչ է ասում, որովհետև Տիրոջ համար հաճելի է, որ այդ կարիքը լինի մարդու համար մեղքերի թողություն ստանալը և փրկությունը, այլ ոչ թե երկրային, անձնասիրական կարիքները։

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ