Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Միանձնուհին մայր է դարձել

Միանձնուհին մայր է դարձել
18.01.2014 | 21:15

Հռոմից 100 կմ հեռավորությամբ գտնվող Ռիետի քաղաքում միանձնուհին մայր է դարձել։ Նա բուժօգնության է դիմել որովայնի սուր ցավի պատճառով։ Մենաստանի քույրերը կնոջը հեռու են պահում լրագրողներից։ Ծննդաբերության լուրը տարածվել է մեկ օր անց, նա առողջ որդի է ունեցել՝ 3 կգ քաշով և անվանակոչել է Ֆրանցիսկոս՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին։ Միանձնուհին 32 տարեկան է, ծնունդով Սալվադորից, Իտալիայում ապրում է 16 տարեկանից։ Նրա հետ նույն մենաստանում է քույրը։ Երեխային տվել են մոր ազգանունը, հոր մասին ոչ ոք չի լսել։ Մենաստանում պատմել են, որ վերջերս նա եղել է հայրենիքում, վերադառնալուց հետո ոչինչ չի պատմել և հաճախ է առանձնացել՝ աղոթելու համար։ Շտապօգնություն հենց ինքն է կանչել, միանձնուհիները ոչինչ չեն կասկածել։
Մենաստանի ղեկավարությունը շփոթմունքի մեջ է։ Ռիետիի եպիսկոպոսն ասել է, որ գայթակղությանը չդիմացած քույրը կհեռացվի մենաստանից, սակայն եկեղեցին պատրաստ է օգնել նրան երեխայի դաստիարակության հարցում։

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ