Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ֆրանցիսկոս պապը 2005-ին փափագում էր թաղվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տակ

Ֆրանցիսկոս պապը 2005-ին փափագում էր թաղվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տակ
03.04.2013 | 17:39

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի փոխանցմամբ` Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90 ամյակին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Մեր բարեկամ պապը» խորագրով հոդվածում բացահայտելով արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ելույթի մանրամասները: «Հռոմեական Կաթողիկե եկեղեցու նորընտիր Սրբազան պապը մեր բարեկամն է` անձնապես իմ, Բուենոս Այրեսի հայ համայնքի եւ ընդհանրապես հայ ժողովուրդի: Իմ ծանոթությունը նորընտիր պապի հետ, սկսվել է 2005 թվականից, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 90 ամյակը եւ այդ առիթով Բուենոս Այրեսի Մայր տաճարի մեջ զետեղեցինք Հայաստանից բերված մի խաչքար` մեր նահատակների հիշատակին: Խաչքարի բացման ու օծման արարողությանը մասնակցեց նաեւ այդ օրերին Արգենտինայի արքեպիկոպոս եւ Բուենոս Այրեսի առաջնորդ կարդինալը՝ գերապատիվ Տեր Խորխե Մարիո Բերգոլիոն, որը, ի միջի այլոց, Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի նահատակության մասին խոսելուց բացի, կոչ արեց Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը եւ խաղաղ լուծում փնտրել Հայկական հարցին: Նա շեշտեց նաև Հայ եկեղեցու Առաքելականությունը, Թադեոս եւ Բարդողիմեոս առաքյալների շնորհիվ, իսկ խաչքարի բացումից հետո ասաց նաեւ, որ փափագում է մի օր թաղվել այդ խաչքարի տակ: Տեղին է հիշեցնել, որ Մայր տաճարի ներսում թաղված են Բուենոս Այրեսի նախկին առաջնորդները: Ֆրանցիսկոս պապը միշտ էլ մասնակցել է ու ելույթ է ունեցել ապրիլյան նահատակներին նվիրված Մայր տաճարի մեր հոգեհանգստյան արարողություններին եւ այժմ վստահ եմ` որպես Հռոմի ու Կաթողիկե աշխարհի վեհապետ պապպ պետք է շարունակի մտածել ու գործել չքավորների եւ տառապյալների համար եւ պաշտպան կմնա անարդարության զոհ դարձած բոլոր ազգերին, որոնց թվում նաեւ` հայ ժողովուրդին եւ հայոց դատին: Հաջողություն եւ երկար կյանք ենք մաղթում մեր բարեկամ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին եւ մանավանդ Հռոմի այժմյան Ֆրանցիսկոս պապին»,- գրել է Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ