Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Փրկէ մեզ տեսանելի եւ ոչ տեսանելի թշնամիէն»

«Փրկէ մեզ  տեսանելի եւ  ոչ տեսանելի  թշնամիէն»
29.03.2013 | 12:01

Խորհրդային երկիրն իրոք ձեռքբերումներ ուներ, մարդիկ ապահովված էին աշխատանքով, բնակարաններով և ապրելու համար անհրաժեշտ գրեթե ամեն բանով: Չկային նաև գերհարուստներ ու վզները ծռած չքավորներ, ոչ էլ մերժված մտավորականներ, բայց կար մի կարևոր գործոն, որի բացասական հետևանքները բավական մտահոգիչ են ներկա մեր իրականության մեջ: Տասնամյակների անաստվածության պարտադրման պատճառով, նաև նախկինում տարվող հավասարության և ազնվության քարոզչության բացակայության պայմաններում այսօր շատերի համար գործարարությունը հասկացվում է որպես հարստանալու ամենաթողություն, պաշտոն զբաղեցնելը` գործարարություն, հայրենիքը` որպես բնակավայր, իսկ հայ եկեղեցին էլ` իբրև սոսկ հուշարձան:
Թերևս, աթեիստական մտածողություն է կրում նաև բոլորիս ծանոթ հուշարձանագետը, ում դրսի մեր եկեղեցիների պահպանմանն ուղղված նախկին ելույթներն այսօր արդեն փոխարինվել են միևնույն եկեղեցու դեմ բացահայտ հակակրանքի դրսևորումներով: Հանդես գալով իր տեսաբլոգային մենախոսություններով, նա փորձում է հարցականի տակ դնել, մերժել մեր ժողովրդի քրիստոնեական ամբողջ անցյալն ու առհասարակ Հայ առաքելական եկեղեցին: Սակայն այս դաշտում պարարտ հող չգտնելով, բայց հետապնդելով միևնույն նպատակը, այժմ էլ քննադատության թիրախ է դարձրել մեր եկեղեցու նվիրապետությունը: Մտահոգ արտահայտություն տալով դեմքին և զարկ տալով սեփական երևակայությանը, նա ջանում է մեկը մյուսի հետևից վարկաբեկել ինչպես կաթողիկոսական զույգ աթոռների ներկա գահակալներին, այնպես էլ Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին լուսահոգի հայրապետներին: ՈՒ եթե չլիներ ժամանակային սահմանափակման անառարկելի հանգամանքը, կասկածից վեր է, որ նա շատ ավելի հեռուն պիտի գնար, որպեսզի հասներ… ընդհուպ Լուսավորչին: Ավելորդ համարելով անդրադառնալ իր ելույթների նյութին, որոնք, ըստ էության, բացակայում են, և կամ էլ` հորինված, առավել մտահոգիչ են որոշ լրատվամիջոցների դրական անդրադարձն ազգային արժանապատվությանը դիպչող այս ելույթների նկատմամբ:
Նորություն չէ, որ մեր եկեղեցին ու հայությունը միմյանցից անբաժան են, անտրոհելի, և անհնար է պատկերացնել հայ ժողովրդին` չհիշելով եկեղեցու ծոցում ստեղծված մեսրոպատառ այբուբենը, այնտեղ գրված առաջին պատմագրքերը, ձեռագիր Աստվածաշունչ հրաշագեղ մատյանները, խաչքարերը, քրիստոնեության տարածման գործում համաշխարհային անուրանալի ավանդը, երկրագնդի վրա ամենուրեք դեպի երկինք խոյացող հին ու նոր մեր բյուրավոր եկեղեցիները։ Իսկ փորձել հրաժարվել հայոց դարավոր եկեղեցուց` կնշանակեր ժխտել սեփական պատմությունը, քրիստոնեությամբ ներծծված մշակույթն ու անցյալը, խեղել ազգային դիմագիծը, զրկել աշխարհասփյուռ հայությանն ազգային ինքնության պահպանման գլխավոր հենարանից, ջլատել ազգը ու ջուր լցնել թշնամու ջրաղացին:
Եվ մտաբերելով հուշարձանագետի դեմքը, սկսում ես ակամա մտածել. նա իրո՞ք շահագրգռված է մեր եկեղեցիների` միայն անկենդան հուշարձանների տեսքով հայտնվելու կործանարար հեռանկարով, թե՞ եկեղեցին քննադատելու պոպուլիստական, ամենահեշտ, ամենևին համարձակություն չպահանջող մեթոդն է պատճառն իր այս վարքագծի: Գուցե հայրենի ուսումնական հաստատություններում նման «մասնագիտական կրթության» անհնարինությամբ պայմանավորված ինչ-որ օտար մի երկրում անցած, «հուշարձանագիտական վերապատրաստման» մեթոդաբանությո՞ւնն է թելադրում ընթանալ նման ուղիով։
Հայոց կենդանի եկեղեցին հուշարձան համարողների կամ այն հուշարձան դարձնելու փորձ կատարողների կապակցությամբ տեղին է հիշել երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի սույն քարոզախոսությունը.
«Կþերգեն մեր շարականները. «փրկէ մեզ տեսանելի եւ ոչ տեսանելի թշնամիէն»: Ի՞նչ ըսել կուզէ:
Տեսանելի թշնամին աչքովդ կը տեսնես, ինքզինքդ կը պաշտպանես եւ կրնաս խուսափիլ այն չարիքէն, որ դուրսի թշնամին քեզի կրնայ պատճառել: Երբ որ կը տեսնես, ըստ այնմ կեանքդ կը դասաւորես եւ կրնաս խուսափիլ:
Ի՞նչն է աներեւոյթ թշնամին, եւ շատ խորունկ խօսք է: Այն թշնամին որ մեր մէջէն կը գործէ, այն թշնամին որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՞ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ՚ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը»:


Աշոտ ՎԱՎՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ