20.03.2015|
00:10
Մեծ պահքի հոգևոր պտուղներից մեկն անհատի նախապատրաստությունն է Աստծո հետ հանդիպման: Շատերը կասեն, թե մենք այսքան ժամանակ է` հավատում ենք, եկեղեցի հաճախում, մեր մեղքերը խոստովանում, Սուրբ գիրք ենք կարդում, բարեգործություն անում և այլն, սակայն այդպես էլ մեր և Աստծո միջև իրական և կենդանի հանդիպում չի կայանում: