03.05.2019|
00:02
Հոգեգալստական աղանդը և նրա տարբեր ճյուղերը հայտնի են նաև «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ», «խարիզմատներ», «Աստծո խոսք», «պենտեկոստեականներ», «հիսունականներ», «Կյանքի խոսք» և բազում այլ անվանումներով: Այս աղանդի ուսմունքի հիմքում ընկած է այն, որ չեն ընդունում եկեղեցու խորհուրդները և վավերական են համարում իրենց «Սուրբ Հոգով մկրտությունը», որից հետո սկսում են տարբեր լեզուներով «խոսել», հավակնում են բուժելու բոլոր հիվանդությունները և այլն, և այլն: