10.01.2020|
00:02
Քրիստոսի Խոսքի արձագանքը ղողանջում է նաև մեր ժամանակներում:
Ոմանք զգում են իրենց արած չարագործությունը, զղջում, ապաշխարում, իսկ ոմանք էլ, իրենց նմանին «վնասելով», ցնծում են իրենց ապիկար գործի հաջողությամբ և կորչում անապաշխար, թեպետ վերջիններիս պահվածքը անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդ, առավել ևս իրեն «քրիստոսի զինվոր» համարողը չարությամբ մատնել, նենգությամբ դավ նյութել իր նմանի դեմ ու հետո հանգիստ քնել առանց խղճի խայթ զգալու, այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը. «Նրանց խղճմտանքը դաղված է»: