Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հապաղելը մահ է

Հապաղելը մահ է
26.05.2023 | 21:52

Երեկ Մոսկովյան հանդիպման ժամանակ տեղի ունեցան երկու խիստ կոպիտ սխալներ։

1. Ալիևը հայտարարեց, թե` քանի որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այդ իսկ պատճառով էլ իրենք օգտվելով իրենց իրավունքից անցակետ են դրել Հայաստանի հետ կապող ճանապարհի վրա։

Առայժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև գրավոր կնքված ոչ մի փաստաթուղթ չկա, որով Արցախը Հայաստանի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Կա բանավոր համաձայնություն մեր վիժվածքի ու նրա ազերի ախպոր միջև, որը իրավաբանական ուժ չունի։

ՈՒստի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն ուժի մեջ է և գործում է։

2. Ալիևը և վիժվածքը վիժեցրել են եռակողմ հանդիպումը, պատճառաբանելով, որ իրենք երկուսն էլ կողմ են համաձայնագրի արևմտյան տարբերակին, այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի հետ քննարկելու թեմա չունեն։

Սա երկու էշերի կոպտագույն սխալն է։ Որից պետք է շտապի օգտվել մեր ընդդիմությունը։ Ստանալ Ռուսաստանի և Իրանի հովանավորությունը վիժվածքին արագ տապալելու համար։ Քանի որ, ըստ արևմտյան տարբերակի, Անդրկովկասից պետք է դուրս բերվեն ռուսական զորքերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դառնան պլացդարմ Իրանի դեմ։

Սրանք այն սխալներն են, որոնք թույլ տրվեցին մոսկովյան հանդիպման ժամանակ, որից անհապաղ պետք է օգտվի ընդդիմությունը։

Հապաղելը մահ է։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ