Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանի տեղը Ռուսաստանի առաջնորդությամբ կառուցվող բազմաբևեռ աշխարհի մեջ է

Հայաստանի տեղը Ռուսաստանի առաջնորդությամբ կառուցվող բազմաբևեռ աշխարհի մեջ է
02.04.2023 | 21:16

2009 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` նախարար Մութազիմ Քադաֆին մեկնեց ԱՄՆ և հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Հանդիպման ժամանակ Քլինթոնը նշեց. «Ես շատ ուրախ եմ ողջունել նախարար Քադաֆիին Պետդեպարտամենտում։ Մենք շատ ենք գնահատում ԱՄՆ-ի և Լիբիայի միջև հարաբերությունները։ Մենք մեծ հնարավորություններ ունենք խորացնելու և ընդլայնելու մեր համագործակցությունը։ Եվ ես անհամբեր սպասում եմ մեր անկեղծ հարաբերությունների ամրապնդմանը: Բարի գալուստ, պարոն նախարար։ Ես շատ ուրախ եմ»:

Այդ հանդիպումից ընդամենը երկու տարի անց՝ 2011 թվականին, Միացյալ Նահանգները տեսախցիկների առջև սպանեց Մութազիմի հորը` Մուամար Քադաֆիին։ Սպանության կադրերը ցույց տվեցին Հիլարի Քլինթոնին, ով հրճվանքով ասաց. «Մենք եկանք, մենք տեսանք՝ նա մահացավ»:
Քադաֆիին սպանելուց հետո Լիբիայում տիրեց քաոս և քաղաքացիական պատերազմ, պետությունը վերածվեց ահաբեկչական խմբավորումների որջի։ Եվ այդ ամենը շարունակվում է մինչ օրս։

Այս ամենը պրոեկտելով Հայաստանի և Արցախի այսօրվա իրականության վրա՝ ակնհայտ է դառնում մեկ բան. Արևմուտքի ոչ մի խոստման հավատալ չի կարելի։ Նույնիսկ, եթե Շոլցը ամեն օր արտասանի «Արցախի ինքնորոշում» բառակապակցությունը, Մակրոնն էլ ամեն օր գովաբանի Հայաստանը և հայհոյի Ադրբեջանին, ԱՄՆ-ի պետդեպն ամեն օր խոսի խաղաղությունից և կայունությունից Հարավային Կովկասում, Եվրամիությունն ու մյուս եվրոպական կառույցներն էլ ամեն օր հայանպաստ բանաձևեր ընդունեն, պարզ լեզվով ասած, այդ բոլորը ընդամենը «կտեր» են։
Պատճառը Արևմուտքի կառավարման գաղութատիրական մոդելի մեջ է, որի համաձայն, իրենք ընտրյալ են, մյուսները` աբորիգեններ։ Աբորիգեններին կարելի անարգել ոչնչացնել, բայց կարելի է նաև սիրաշահել, խոստումներ տալ, մեկ-մեկ էլ՝ կարեկցել և որոշ հարցերում էլ մի քիչ ժամանակավորապես օգնել։ Սակայն անմիջապես հետո կարելի է և աբորիգեններին զոհաբերել և ոչնչացնել՝ առանց խղճի խայթի։
Հետևաբար, Հայաստանի անջատվելը Ռուսաստանից և Արևմուտքի պրոեկտներում ներգրավվելը մահապատժի դատավճռի նման մի բան է, որովհետև Արևմուտքը ո՛չ ինքնիշխան Հայաստան կհանդուրժի, և ո՛չ էլ ամուր ինքնությամբ հայ ժողովուրդ։
Հայաստանի տեղը Ռուսաստանի առաջնորդությամբ կառուցվող բազմաբևեռ, արդար և կայուն աշխարհի մեջ է, և եթե Հայաստանը ավելի շուտ ներգրավվեր այդ գործընթացի մեջ, ապա այսքան կորուստ չէր ունենա։ Եվ որքան լավ Հայաստանը իրեն դրսևորի այդ աշխարհի կառուցման գործում, այնքան ավելի կբարձրանա նրա դերն ու հեղինակությունը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 10000

Մեկնաբանություններ