Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պատմությունն անողոք է, բայց՝ արդար

Պատմությունն անողոք է, բայց՝ արդար
09.03.2023 | 09:40

Ակնհայտ է այլևս, որ Հայաստանը հստակ քայլերով և նպատակաուղղված ռուսական օրիենտացիայից անցնում է թուրքական կողմնորոշման։
Կասեն, որ հարևանների հետ պետք է գնալ երկխոսության, հաշտեցման և վերջապես խաղաղության դարաշրջանի բացման։ Հրաշալի հումանիստական կենացներ են, իսկ պատմությունն ավելի անողոք է, բայց՝ արդար:

Առաջին Հանրապետության այրերը, թուրքական օրիենտացիա որդեգրելով, ևս հույս ունեին ոտքի կանգնել և լծվել խաղաղ պետականաշինության:
Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը արդեն 1921 թվականին հղած կոչում նշում էր.
«Մեր երկրում խաղաղ կեանք վերսկսելու համար մենք մեծապէս պէտք ունինք հարեւան Թիւրքիայի բարեկամութեանը, նոյնիսկ աջակցութեանը։ Ամէն մի քայլ այդտեղ՝ արտասահմանում որ հակառակ է մեր և Թիւրքիայի հետ բարեացակամ կապերը հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար։


Այսօր մենք երկու իրական ուժ ունինք մեր կողքին․ Մէկը Սովետական Ռուսաստանն է, միւսը Թիւրքիան։ Միւս ուժերը մեզանից շատ հեռու են։ Առաջինի հետ, ինչպէս ցոյց տուեց դառն փորձը, հաշտուել չենք կարող․ մենք պէտք է հաշտուենք ու բարեկամանանք միւսի հետ։ Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թիւրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխութեամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով...
...Մեր այսօրուայ եւ վաղուայ իրական դրութիւնը պահանջում է հաշտ եւ բարեկամական կենակցութիւն մեր հարեւան Թիւրքիայի հետ։ Ուրեմն, մեր արտասահմանի բարեկամները - եթէ նրանք իրօք բարեկամ են մեզ - չպիտի դնեն Թիւրքիային այնպիսի դրութեան մէջ, որ նա նկատի մեզ իբրեւ իրա դժբախտութեան պատճառը և լցուի ատելութան ու վրիժառութեան զգացմունքներով հանդէպ մեզ»։


Սրանք կոչեր են Փետրվարյան ապստամբության օրերից, երբ Հայրենիքի փրկության կոմիտեն հաստատեց ժամանակավոր իշխանություն։ Պատահական չէ, որ ներկայիս վիլսոնականները և արևմտամոլները փետրվարյան ապստամբությունը համարում են ազատագրական պայքարի փառավոր էջ մեր կյանքում
Իսկ պատմությունը շատ անողոք է:


Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 7816

Մեկնաբանություններ