Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վոլֆ Մեսինգի կանխատեսումները 2021-ի համար

Վոլֆ Մեսինգի կանխատեսումները 2021-ի համար
27.01.2021 | 11:50

2020-ի վտանգավոր վարակը գուշակել էր սովետական հայտնի պայծառատես Վոլֆ Մեսինգը: Հայտնի է, որ նա ճշգրիտ կանխատեսել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի օրը, Իոսիֆ Ստալինի մահվան օրը: Պայծառատեսը իր տեսիլքների մասին պատմում էր Իոսիֆ Ստալինի որդուն՝ Վասիլի Ստալինին: Մեսինգը նրան անձամբ է նախազգուշացրել վտանգի մասին՝ փրկելով մահից: Մեսինգը կանխատեսել է նաև իր մահվան օրը:


2021-ի մասին պայծառատեսն ասել է, որ մարդկությունը անցումային շրջանում տանջած պանդեմիան կսկսի նահանջել և աստիճանաբար կդադարի տարածվել: Մարդիկ չեն վերանա, ինչպես ինչ-որ ժամանակ՝ դինոզավրերը՝ ընդգծել է նա: Նրա կանխատեսմամբ՝ ամբողջ Եվրոպայի համար կսկսվեն ծանր ժամանակներ քաղաքական առումով: Ռուսաստանում կհայտնվի նոր մարգարե, որ ազգը կտանի լավագույն ժամանակներ: Նա կստեղծի սեփական ուսմունք, որն արագ կտարածվի ամբողջ աշխարհում: Այդ ուսմունքը պետք է միավորի մարդկությունը:


2021-ին Մեսինգի կանխատեսումով՝ մեծ կոնֆլիկտ կբռնկվի Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի միջև: Սկսվելով 2021-ին՝ կոնֆլիկտը կշարունակվի բավականին երկար: Էքստրասենսի խոսքով՝ պատերազմի ավարտը վերջ կդնի երկրների թշնամանքին:
Հայտնի պայծառատես և աճպարար Վոլֆ Մեսինգը ծնվել է Լեհաստանի Գուրա-Կալվարի քաղաքում, 1899-ին, երկար տարիներ ապրել է ԽՍՀՄ-ում, որ դարձել է նրա երկրորդ հայրենիքը: Մեսինգը պատմության մեջ է մտել ապշեցուցիչ ճշգրտությամբ ապագան կանխատեսելու իր եզակի և ապացուցված ձիրքով: Երբ 1974-ին Վոլֆ Մեսինգին տարան հիվանդանոց վիրահատության, նա հրաժեշտ տվեց մերձավորներին՝ իմանալով, որ նրանց այլևս երբեք չի տեսնի:
Վենելինա Մարինովա, Факти (Բուլղարիա)


Հ.Գ. Չին-ճապոնական-կորեական պատերազմը չգիտեմ, բայց փաստացի Վոլֆ Մեսինգը չէր կանխատեսել 2020-ին Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների հարձակումը Արցախի վրա: Կամ էլ կանխատեսել էր, բայց նրա կանխատեսումը մնացել է գաղտնի: Իսկ իր երկրորդ հայրենիքի հարցում Մեսինգը հաստատ վրիպել է՝ ոչ 2021-ին, ոչ 3021-ին Ռուսաստանում չի հայտնվի ոչ մի մարգարե, ոչ էլ որևէ ուսմունք կստեղծվի, որն արագ կտարածվի ամբողջ աշխարհում ու կմիավորի մարդկությունը: Դա պարզապես սովետական իշխանության պատվերն է եղել, որ նա չէր կարող չկատարել: Շնորհակալություն գոնե կորոնավարակի նահանջի համար և հիշեցման, որ մարդիկ դինոզավրեր չեն դառնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ