Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Հեռուստաալիքները ցանկացած ապաշնորհ արարածի կարող են սարքել «դեմք»

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Հեռուստաալիքները ցանկացած ապաշնորհ արարածի կարող են սարքել «դեմք»
20.03.2016 | 13:14

Մեր հոգևոր անվտանգության մասին մտածող չկա:

Սերունդ է մեծանում՝ չզանազանելով աղբը իրական արժեքից:
Հեռուստաալիքները ցանկացած ապաշնորհ, լպրծուն արարածի կարող են սարքել «դեմք», ու մեր երեխաների համար դրանք դառնում են «չափանիշ»:
Այստեղ հաճախ եմ հանդիպում պատանիների, երիտասարդների, որոնք ցնծությամբ տարածում են սերիալներում նկարված այս կամ այն «դերասանի» հետ իրենց լուսանկարները: Ճակատին էլ գրում են՝ «Մեծ դերասան», «Հանճարեղ դերասան»...
Նայում ես այդ «դերասաններին»,, էլ՝ լրիվ դեֆորմացված «ռոժներ» են, հաստավիզ, բանդիտի հայացքով, խումհարի մեջ, փնթի հագուկապով ու ոնց որ լուսանկարվելու պահին հազիվ են զսպել զըկրտոցը...
Ախր, երեխաներ ջան, այդ «դերասաններին» ժամանակին իսկի գյուղերում կազմակերպված ժողթատրոններում գործի չէին ընդունում: Անգամ թույլ չէին տալիս բեմին մոտենալ կամ քշում էին Հայֆիլմ ստուդիայի մուտքից:
Դուք իսկական ԱՐՏԻՍՏԻ չեք տեսել, որն իր կեցվածքով՝ փողոցում, բեմում, թե էկրանին՝ հիացնում էր բոլորին:
Մեղք են, մեղք մեր երեխաները:

Դիտվել է՝ 3753

Մեկնաբանություններ