ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ՝ դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը:
«Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարի շրջանակում կարծարծվեն ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ, վարպետության դասեր, որոնք կվարեն ԱՊՀ, Բալթյան և եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: