ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՀ իշխանությունները թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում

ՀՀ իշխանությունները թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում
01.08.2024 | 14:05

Մինչ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները միջազգային հանրությանը համոզում են, որ խաղաղության խոչընդոտը իբր ՀՀ սահմանադրությունն է, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ոչ մի բառ ու արձագանք չի հնչեցնում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով՝ նախագահից սկսած հեռուստաընկերություններով վերջացրած, ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։

«Որովհետև Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ու նրանց սերունդների թիվն այսօր Ադրբեջանում միլիոնների է հասնում։ Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է»,-ասել էր Ալիևը հուլիսի 20-ին։ Նա բառացի ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»։

Այսօր օգոստոսի 1-ն է, և ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել այս հայտարարության վերաբերյալ։

Հետո զարմանում ենք, թե ինչու՞ է Ադրբեջանը մարսում իր ագրեսիվ վարքը. զարմանալու բան չկա։ Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4847

Մեկնաբանություններ