Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Մաղթում ենք բուռն գործունեություն և հաջողություններ մեր ընկերոջը

Մաղթում ենք բուռն գործունեություն և հաջողություններ մեր ընկերոջը
14.07.2024 | 19:59

Պրոդյուսեր, կինոդերասան, Դուբայում գրանցված ADAM FILM fz կինոընկերության համահիմնադիր, «ՎԵՐԱ» ֆիլմի կոպրոդյուսեր Արմեն Գրեյգը Armen Hryhorian, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) Panarmenian Federation of Film Producers ՀԿ Խորհրդի միաձայն որոշմամբ, այսուհետ կհանդիսանա ՖԱՀՖ ներկայացուցիչն Արաբական Միացյալ Էմիրություններում և Պարսից Ծոցի Համագործակցության Խորհրդի երկրներում (GCC countries)։

Մեր սիրելի ընկերն ու կոլեգան կներկայացնի մեր շահերը, հետաքրքրությունները, գաղափարներն ու ֆեդերացիայի անդամների ֆիլմերն արաբական շուկայում, ինչը հնարավորություն կտա մուտք գործել չափազանց ուշագրավ, մինչ այժմ մեզ համար գրեթե փակ ու շատ գրավիչ տարածաշրջան։

Մաղթում ենք բուռն գործունեություն և հաջողություններ մեր ընկերոջը՝ իր կողմից սիրով ստանձնած այս կարևոր առաքելության մեջ, հօգուտ Ֆեդերացիայի միջազգային կապերի ամրապնդման և ի շահ արաբական շուկայում հայկական նոր կինոյի ներկայացման։

Արմենի մասին՝ https://www.imdb.com/name/nm4838493/

Ֆեդերացիայի մյուս տարածաշրջանային գործընկերների մասին՝ շուտով։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 4768

Մեկնաբանություններ