ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել

Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել
08.05.2024 | 12:26

5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի առաջ հայտնվեցին, թե ինչպես արտահայտել վերացական հասկացությունները։

Օրինակ՝ բոլորը գիտեին, թե ինչ է մահը, կամ ինչ է կոնկրետ մարդու հետ հաշտ լինելը, սակայն անմահությունը և հաշտությունը, որպես վերացական հասկացություն, չկար։

Փիլիսոփայական ու անալիտիկ մտքին հասած հունարենում դրանք կային։ Լուծումը պարզ էր. հունարեն համապատասխան վերջածանցը, որը վերացական իմաստ է տալիս, «ություն» հնչողությամբ ներմուծվեց հայերեն։

Նույնը՝ մյուս ժողովուրդների մոտ, օրինակ, մեր «ություն»-ը անգլերենում "ation" կերպով է մտել։ Դա հայերենը բարձրացրեց ավելի բարձր մտածողության։

Ինչի համար եմ սա գրում։

ՔՊ-շչիկները, իրենց պարագլխի շուրթերով, փորձում են ձևակերպել Հայաստանի արժեքային նոր համակարգ՝ իրենց պետական հանցագործությունները դրանցով քողարկելու համար։ Սակայն նրանց մտածողության աստիճանը մեր 5-րդ դարից անդին է։

Նրանց բոլոր «նոր արժեքները» նյութական են, որոնց մեջ «ություն»-ով վերջացող արժեքներ չկան, 1500 տարի հետ են մնացել քաղաքակրթությունից։

Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ